Անգլերէնէ թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան
Տոմինկօ Հինտոյեան ծնած է 15 Փետրուար 1980-ին, Վենեզուելայի Քարաքաս քաղաքը, բնիկ Հալէպահայ մօրմէ: Ան Վենեզուելացի ջութակահար եւ Վենեզուելայի Օռքուեսթա Սինֆոնիքայի նախկին նախագահ Տոմինկօ Կարսիայի եւ Վենեզուելայի Ազգային խորհրդարանի իրաւաբան Վիքի Հինտոյեանի որդին է :
Ան, իբրեւ ջութակահար սկսած է իր երաժշտական ուսումը եւ անդամակցած է Վենեզուելայի երաժշտական կրթութեան El Sistema ծրագրին: Այնուհետեւ, կատարելագործած է եւ տիրացած նուագախմբային խմբավարի Մագիստրոսի Բարձրագոյն կոչումին (with distinction), Ժընեւի Haute Ecole de Musique-ին մէջ, Լորան կայի Laurent Gay հետ:
- 2012-ին Տոմինկօ Հինտոյեան կը հրաւիրուի միանալու Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիային, ուր ան կ’աշխատի Լոնտոնի ֆիլհարմոնիք նուագախումբին եւ Ֆիլհարմոնիայի նուագախումբին հետ՝ խմբավարներու Esa-Pekka Salonen- ի եւ Sir Andrew Davis- ի ներքոյ: Այնուհետեւ, ան կը մասնակցի վարպետութեան դասընթացքներու՝ Պերնարտ Հայթինգի, (Bernard Haitink) , Տէյվիտ Զինման (David Zinman) եւ Հեսուս Լոփեզ Քոպոսի հետ (սպաներէն՝ Jesús López Cobos) :
- 2013-ին Հինտոյեան կը նշանակուի խմբավար Տանիէլ Պարենպոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlin-ը: Յունուար 2018-ին, ան առաջին անգամ հանդէս կու գայ ղեկավարելով Մեթրոփոլիթըն Օփերան:
- 2017-2018 թուականներուն, անոր ղեկավարած ելոյթները կ’ընգրկեն ներկայացումներ՝ Giacomo Puccini’s Tosca-ն, (Oper Stuttgart) Շթութկարթի Օփերային մէջ, իսկ (the Monte-Carlo Opera) Մոնթէ Քարլօ Օփերային մէջ՝ Vincenzo Bellini- ի I puritani-ն:
- Յունիս 2019-ին, Հինտոյեան կը հրաւիրուի (the Royal Liverpool Philharmonic (RLPO) Լիվըրփուլ Արքայական նուագախումբ՝ իբրեւ առաջին հիւր ղեկավար:
Տոմինկօ Հինտոյեան աշխատած է միջազգային ճանաչում ունեցող շարք մը նուագախումբերու եւ օփերաներու հետ, ինչպէս`
- Լոնտոն Ֆիլհարմոնիք նուագախումբը (London Philharmonic Orchestra),
- Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիք Նուագախումբը, (Royal Liverpool Philharmonic Orchestra),
- Ֆիլհարմոնիա Նուագախումբը (Philharmonia Orchestra),
- Տրեստներ Ֆիլհարմոնին (Dresdner Philharmonie),
- Ֆրանսայի Ձայնասփիւռի Ֆիլհարմոնիք Նուագախումբը, Orchestre Philharmonique de Radio France,
- Սալզպուրկի Մոցարթ Նուագախումբը, Mozarteumorchester Salzburg,
- Ս. Փեթերսպուրկի Ֆիլհարմոնիքը, St. Petersburg Philharmonic,
- Նոր Ճափոն Ֆիլհարմոնիք Նուագախումը, (New Japan Philharmonic Orchestra)
- «Մեթրոփոլիթէն» օփերան,
- Վիեննայի Սթաատերը,
- Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիան, (Allianz International Conductor’s Academy),
- Ս. Փեթերսպուրկի ֆիլհարմոնիքը
- «Սիմոն Պոլիվար» Սիմֆոնի Նուագախումբը, (the Simón Bolívar Symphony Orchestra) եւ « Deutsche Staatsoper Berlin» , «Lyric Opera Chicago». «Liceeu Barcelona» եւ« Mariinsky» Թատրոնները:
Յունիս 2019-էն ի վեր Լեհաստանի ազգային ձայնասփիւռի սիմֆոնիք նուագախումբի հիւր ղեկավարն է:
Յունիս 2020-ին, Լիվըրփուլի Թագաւորական նուագախումբ RLPO-ն Հինտոյեանը կը նշանակէ առաջին գլխաւոր խմբավար-ղեկավար՝ 2020-2021թուականներու արդիւնաւէտ նախագիծերու շրջանին համար:
Խմբավար Տոմինկօ Հինտոյեան 2021 Սեպտեմբերէն սկսեալ պիտի ղեկավարէ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքը:
Հինտոյեան ամուսնացած է պուլկարացի ազգութեամբ Սօփրանօ Սոնիա Եոնչեվայի հետ Sonya Yoncheva: Զոյգը ունի երկու զաւակ, մէկ որդի՝ Մաթէիւ, որ ծնած է 6 Հոկտեմբեր 2014-ին, եւ դուստրը՝ Սոֆիան, որ ծնած է Հոկտեմբեր 2019-ին: Իր ընտանիքը կը բնակի Զուիցերիոյ Վաուտ քաղաքին մէջ:
Աղբիւր՝ http://www.domingohindoyan.com/en եւ https://en.wikipedia.org/wiki/Domingo_Hindoyan