ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմն ակնկալում է շուտափույթ հանդիպում ՀՀ գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ առաջացած հարցերը քննարկելու և լուծումներ տալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:
«ՀՑԹԻ աշխատակազմը նպատակահարմար է գտնում այդպիսի հանդիպում կազմակերպել լրատվամիջոցների մասնակցությամբ»,- գրել է Դեմոյանը: