Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ. ՓՊ նախագահ

January 31, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ. ՓՊ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը և երեք դատավարական օրենսգրքերում ներկայացնելը դեռ հարցի լուծում չէ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը խնդրանք ենք ներկայացրել`  հանել նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կարգավորումը և այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահել դատավարական օրենսգրքերին: Ինչո՞ւ ենք այս առաջարկը որպես միջանկյալ լուծում ներկայացրել և ինչպես ենք այն հիմնավորել: Մենք նշել էինք, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները առավել բազմակողմանի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումով: Այսինքն`  դատավարական օրենսգրքերով  այս հարցի լուծման հիմքում դրված է այն, որ ժամանակ ունենանք ներկայացնելու մեր փաստարկները, որովհետև, կարծում ենք, որ չի կարելի այդպիսի կարգավորում մտցնել»,– ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը « Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը որպես առաջին փուլ դրական լուծում է համարում, սակայն փաստաբանները պատրաստվում են իրականացնել հաջորդ քայլերը: Նրա խոսքով` եթե փորձ արվի տուգանքի վերաբերյալ կարգավորումը մտցնել «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, ապա կվերադառնան նույն պայքարի ձևին:

«Գիտենք, որ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է: 2016 թվականին քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում քննվել է 132 հազար 581 գործ, որից  միայն 4 դեպքերում է փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվել: Այսինքն` ակնհայտ է, որ քաղաքացիական գործերով դատական տուգանքը որպես սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Հունվարի 31-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից հանվել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը և մոտ օրերս այն կներկայացվի երեք դատավարական օրենսգրքերում (Քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության): 

http://armenpress.am/arm/news/921028/

Previous Post

Ես Հայաստանից երբեք չեմ հեռացել. Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին

Next Post

Օրենքի փոփոխություններն առաջարկում են 5 քննչական գործողություններով պարտադիր պահպանել ընթերակայի ինստիտուտը

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In