Էմիլ Օրտուխանեան
2018 թ.-ին 1 հոգու շատ կարճ ժամանակում հաջողվեց մոբիլիզացնել ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ՝ առնվազն 100.000-ավոր քաղաքացիների ՀՀ-ում և դրանից դուրս, ինչը հանգեցրեց անցնցում իշխանափոխության սահմանադրականության ճանապարհով:
2020 թ. Արցախյան պարտությունից հետո՝ գրեթե նույն ժամանակում, 17-ին հաջողվեց մոբիլիզացնել հայ մեծահարուստների (հիմնականում ռուսաստանաբնակ) ՄԻ ՄԱՍԻՆ, վերին և միջին օղակներում նախկին և ներկա քաղաքական գործիչների և չինովնիկների ՄԻ ՄԱՍԻՆ, պրիվիլոկրատների ՄԻ ՄԱՍԻՆ, պատեհապաշտների ՄԻ ՄԱՍԻՆ, մտավորականների ՄԻ ՄԱՍԻՆ, գիտնականների ՄԻ ՄԱՍԻՆ, հոգևորականների ՄԻ ՄԱՍԻՆ (ի դեպ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքական կառույց չէ) և ԺՈՂՈՎՐԴԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ՝ առավելագույնը (մի քանի հազար քաղաքացու – ТАСС-ի տվյալներով՝ <<Несколько тысяч сторонников оппозиции начали митинг на площади Свободы … >>):
Ըստ էության՝ սա 17-ի ժողովրդական աջակցության իրական քաղաքական ներուժն է այս պահի դրությամբ:
Արդյո՞ք ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է մեղավոր, որ չի ստացվում ապահովել համազգային ժողովրդական ԼԱՅՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ:
«Կրեատիվ փոքրամասնությունը» մեղադրում է ժողովրդի մեծամասնությանը՝ մոռանալով, որ ցանկացած ուժի, ինչպես և «կրեատիվ փոքրամասնությանը» իշխանության բերելու միակ ԼԵԳԻՏԻՄ աղբյուրը ԺՈՂՈՎՐԴԻ մեծամասնությունն է, եթե, իհարկե, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ դասերից «կրեատիվ փոքրամասնությունը» չի բացակայել:
Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, որի սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածներն ամրագրում են այդ ՀԱՍՏԱՏՈՒՆՆԵՐԸ:
Ի դեպ՝ քաղաքագիտության հսկաներից Հանթինգթոնն ասում է, եթե հեղափոխություն անողները ՓՈՔՐԱԹԻՎ են, ապա ՄԵԾ է բռնությունների ռիսկը, և հակառակը՝ եթե հեղափոխություն անողները մեծաթիվ են, ապա փոքր է բռնությունների ռիսկը:
Սա է այսօրվա ՕԲՅԵԿՏԻՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…