ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանդարտվեք: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդուիրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու: Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու, իհարկե, չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրել է նա:
Արցախա–ադրբեջանական հակամարտ զ