Անհագ կուտակող ադամորդի’ կույր,
Այս աշխարհում մեծ` փոքր ես ու անճար,
Ննջեցյալն ագահ ու արծաթասեր
Քո առջև դարձավ սև տապանաքար։
Բան չբերեցիր քեզ հետ փուչ աշխարհ,
Թե տանես հետդ աշխարհից ունայն,
Մի ուտել-խմել, ունեցվածք փայլուն,
Վերջը` որդի կեր, ա’յս է քո բաժին։
Մարմինդ` հողին, բայց ու°մն է հոգիդ,
Թե զղջաս, բաշխես կուտակած ոսկիդ,
Խիղճդ մաքրվի Հիսուսի Խաչին`
“Պիտի փրկվես”,- Աստծո որոշումն։
Բայց գերի ես դու չար մամոնային,
Անհոգի, միայն` ընչաքաղց, ագահ,
Հոգիդ մարմնիցդ չես արժևորում,
Որոշում ես դու` լինել մա°րդ, գազա°ն։
Սյուզի Երեմյան