ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 96 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Դեկտեմբերի 20-ի նիստում խորհրդարանը քննարկել է 5 օրենսդրական նախաձեռնություն, որոնք քվեարկության կդրվեն դեկտեմբերի 21- նիստում: Առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի նաև Դատական օրենսգիրքը:
Քվեարկություններից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: