ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունմանը, Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և պահվածքի դեմ Հայաստանին աջակցելու համար և շնորհակալ ենք Ֆրանսիայի Ազգային ժողովին համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար»: