ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Տարվա նախագիծ և կառույց» ամենամյա մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփումն և մրցանակների հանձնումը: «Ճարտապետական իրականացված կառույց», «Ճարտարապետական նախագիծ», «Լանդշաֆտային ճարտարապետություն», «Պատմամշակութային հուշարձանի վերականագնում և վերակառուցում» և «Լավագույն տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում» անվանակարգերին մանսնակցել են 15 ճարտարապետներ և ճարտարապետական խմբեր:
«Այս մրցույթ-ցուցահանդեսի նկատմամբ հետաքրությունը բավականին մեծ էր: 2004 թվականից անցկացվող «Տարվա նախագիծ և կառույց» մրցույթ-ցուցհանդեսը ընդլայնել է իր աշխարհագրական շրջանակները, ավելացել են մասնակցիների և անվանակարգերը քանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:Նրա խոսքով` այս տարի առաջին անգամ հաղթողներին հանձնվելու է դրամական պարգև:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց անվանակարգերի հաղթողներին:
«Ճարտարապետական նախագիծ» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել ճարտարապետ Արամ Շաղոյանը, իսկ երկրորդ կարգի դիպլոմի` ճարտարապետ Արթուր Բաղդասարյանը:
«Պատմամշակութային հուշարձանի վերականագնում և վերակառուցում» անվանակարգում առաջին կարգի դիպլոմ է ստացել ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը:
«Ճարտապետական իրականացված կառույց» անվանակարգում առաջին կարգի մրցանակի են արժանանում ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանը և Արամ Սահակյանը:
«Լանդշաֆտային ճարտարապետություն» անվանակարգի մրցանակին է արժանանում ճարտարապետներ Կարեն Ռաշիդյան, Խաչատուր Թադևոսյան, Ավետիս Խաչատրյան և Կարեն Մկրտչյանը:
«Լավագույն տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում» առաջին կարգի դիպլոմի է արժանանում ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը, ով «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքի հեղինակն է: Ճարտարապետը նաև արժանանում է հատուկ մրցանակի: