1444՝ Վառնայի Ճակատամարտը, ուր Օսմանեան կայսրութեան յաղթանակով, վերջ դրուեցաւ Խաչակրաց արշաւանքին:
1483՝ ծնաւ Մարթին Լութըր, գերմանացի աստուածաբան, աւետարանականութեան հիմնադիր (մահացաւ՝ 1546):
1668՝ ծնաւ ֆրանսացի յօրինող Ֆրանսուա Գուպերինը (մահացաւ՝ 1773):
1697՝ ծնաւ անգլիացի նկարիչ, արուեստի տեսաբան Ուլիլիյըմ Հոկարտ (մահացաւ՝ 1764):
1862՝ Տեղի ունեցաւ Ճուզեփէ Վերտիի «Ճակատագրի Ուժը» ( Լա Ֆորզա Տէլ Տեսթինօ) օփերայի առաջին ելոյթը:
1881՝ ծնաւ հայ յեղափոխական, Պաքուի 26 կոմիսարներէն Արսէն Ամիրեան(մահացաւ՝ 1918):
1938՝ մահացաւ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք (ծնեալ՝ 1881):
1975՝ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը յատուկ բանաձեւով սիոնիզմը բնոորշեց իբրեւ ռասիզմի տարբերակ:
1975՝ ծնաւ մօր կողմէ հայ, ազգութեամբ վրացի լրագրող, արտադրիչ, հեռատեսիլի հաղորդավարուհի Թինա Քանտելսքի:
1992՝ Մարտակերտի մէջ կ’ազատագրուին Վաղահաս, Կճողոտ եւ այլ գիւղեր: