1642՝ Հոլանտացի ծովագնաց Ապէլ Թասմանը յայտնաբերեց կղզի, որ յետագային իր անունով կոչուեցաւ Թասմանիա:
1713՝ Ծնաւ անգլիացի գրող, արձակագիր Լորընս Սթեռնը (մահացաւ՝ 1768):
1859՝ Տպագրուեցաւ Չարլզ Տարուինի « Օրիճին Օֆ Սփեշիս» ( Տեսակներու Ծագումը) նշանաւոր աշխատութիւնը:
1864՝ Ծնաւ ֆրանսացի նկարիչ յետտպաւորապաշտութեան դպրոցի ներկայացուցիչ՝ Անրի Տը Թուլուզ Լոթրէքը( մահացաւ՝ 1901):
1897՝ Ծնաւ հայ թատրոնի եւ ֆիլմարուեստի մեծանուն դերասան Աւետ Աւետիսեանը (մահացաւ՝ 1971):
1920՝ Ալեքսանտրապոլի մէջ սկսաn հայ- թրքական բանակցութիւնները:
1954՝ Ծնաւ սերբ բեմադրիչ Էմիր Գուսթուրիցան:
1969՝ Միացեալ Նահանգներ եւ Խորհրդային Միութիւն ստորագրեցին միջուկային զէնք չտարածելու համաձայնագիր: