1400՝ Մահացաւ անգլիացի բանaստեղծ, անգլիական բանաստեղծութեան հայր Ճեֆրի Չոսըր (Ծնեալ՝ 1343):
1415՝ Տեղի ունեցաւ Հարիւրամեայ Պատերազմի կարեւոր ճակատամարտներէն մէկը՝ Ազենքուրի ճակատամարտը:
1825՝ Ծնաւ աւստրիացի մեծանուն երգահան,խմբավար եւ ջութակահար, «Վալսի Թագաւոր» Եոհան Շթրաուս (Մահացաւ՝ 1899):
1920՝ Ծնաւ հայ ականաւոր լեզուաբան, Յովհաննէս Բարսեղեան:
1923՝ Ծնաւ հայ ականաւոր դրամատուրգ, թատերագէտ Արտաշէս Բաբայեան(Մահացաւ՝ 2009):
1925՝ Դրուեցաւ Երեւանի Արաբկիր թաղամասի հիմքը:
1984՝ Ծնաւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին:
2001՝ Արտադրութեան դրուեցաւ « Ուինտոզ Էքս.փի» աշխատանքային համակարգը: