1797՝ Ծնաւ իտալացի օփերային երգչուհի Ճուտիթա Փասթա (Մահացաւ՝ 1865):
1863՝ Ժընեւի մէջ հիմնադրուեցաւ Կարմիր Խաչի Միջազգային Խորհուրդը:
1863՝ Լոնտոնի մէջ հիմնուեցա Անգլիոյ ֆութպոլի ֆետերասիոնը:
1874՝ Ծնաւ արեւմտահայ գրող, արձակագիր՝ Օննիկ Չիֆթէ Սարաֆը (Մահացաւ՝ 1932):
1892՝ Ջուր իջաւ Ֆրիտիոֆ Նանսենի «Ֆրամ» նաւը:
1905՝ Շուէտ եւ Նորվեկիա խզեցին իրենց միութիւնը:
1934՝ Ծնաւ ֆրանսացի նշանաւոր դաշնակահար՝ Ժագ Լուսիյէն:
1994՝ Իսրայէլ եւ Յորդանան վերջնականապէս հաստատեցին երկու երկիրներուն միջեւ սահմանագիծերը: