1517՝ Մարթին Լութեր ներկայացուց եկեղեցին բարեկարգելու նպատակով իր հռչակաւոր 95 թէզերը:
1632՝ Ծնաւ հոլանտացի նշանաւոր նկարիչ՝ Իան Վերմէյերը (Մահացաւ՝ 1675):
1874՝ Ծնաւ ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչութեան մեծ վարպետ Էտկար Շահինը (Մահացաւ՝ 1947):
1892՝ Արթուր Քոնան Տոյլ հրապարակեց «Շերլոք Հոլմզի Արկածները» գիրքը:
1895՝ Ծնաւ ֆրանսահայ ռազմական պատմաբան եւ տեսաբան Լիթըլ Հարտը (Մահացաւ՝ 1970)
1931՝ Սկսաւ հրատարակուիլ «Աշտարակ» թերթը:
1961՝ Իոսիֆ Սթալինի դագաղը գաղտօրէն դուրս բերուեցաւ Լենինի դամբարանէն եւ թաղուեցաւ Քրեմլինի պատին տակ:
1986՝ Ծնաւ հայ ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի ախոյեան Նազիկ Ավտալեանը:
1993՝ Մահացաւ իտալացի աշխարհահռչակ բեմադրիչ, սենարիստ, ֆիլմարուեստի պատմութեան մեծագոյն դէմքերէն մէկը՝ Ֆետերիքօ Ֆելինին (Ծնեալ՝ 1920):