1772՝ Հոնիական ծովու մէջ՝ ռուս-թրքական պատերազմ:
1861՝ ծնաւ պասքեթպոլի հնարիչ, գանատացի Ճէյմս Նէյսմիթը (մահացաւ՝ 1939):
1866՝ ծնաւ հայ բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքեանը (մահացաւ՝ 1942):
1869՝ տեղի ունեցաւ ամերիկեան ֆութպոլի մարզաձեւին առաջին հանդիպումը:
1893՝ մահացաւ ռուս մեծ երաժիշտ, երգահան, յօրինող Փիոթր Չայքովսքին (ծնեալ՝ 1840):
1895՝ ծնաւ հայ թատրոնի մեծագոյն դերասաններէն Հրաչեայ Ներսիսեանը (մահացաւ՝ 1965):
1921՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքուեցաւ պայմանագիր, որուն համաձայն Ախալքալաքը յանձնուեցաւ Վրաստանին:
1987՝ ծնաւ սերպ թենիսիստուհի Անա Իվանովիչը: