ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնաբանել է Մոսկվայում հնչեցրած իր ելույթի այն հատվածները, որոնք ոչ միանշանակ էին ընկալվել հայաստանյան հասարակության մի հատվածի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը մի դեպքում ասել էր՝ «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես էծագել այս հակամարտությունը», մեկ այլ դեպքում՝ «Պատերազմի օրերին, լինելովլրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտելեմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանցհայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մերզինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակինայեինք նրանք հայացքներին…»:
«Առաջինի հետ կապված՝ ես արդեն առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել դա, բայց նորից կկրկնեմ: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյանհակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել՝ որտեղ է դա կարևոր, որտեղ կարևոր չէ: Այն լսարանում, որի առջև ես խոսում էի ու այն նպատակը, որի համար ես խոսում էի, բոլորովին չէր ենթադրում քննարկել հակամարտության ծագման մանրամասները: Դա ընդամենըկանանց լսարան էր, ովքեր պետք է «ոչ» ասեն պատերազմին: Պատերազմին ոչ ասելու համարպետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլպետք է ասել «ոչ», որ ուսումնասիրություն կատարողներն ու բանակցություններ վարողներըխաղաղ պայմաններում, առանց երկու կողմերից զոհերի, նստեն սեղանի շուրջ և գտնեն լուծումներ»,- ասաց վարչապետի տիկինը:
Ինչ վերաբերում է երկու կողմերի 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, ըստ Հակոբյանի, խոսքը քաջության և ոչ էլ դրան նախորդած վախի, այլ այն մասին է, որ պետք չէ փորձության ենթարկել այդ երիտասարդներին: «Ասում են՝ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է: Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, նահայացքում վախ չունենալ չի կարող, դա հայտնի բան է: Հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչպիսին կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության: Բայց կրկին՝ իմ ելույթը դրա մասին չէր, իմելույթը նրա մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:
Ելույթն Աննա Հակոբյանն ունեցել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և առաջարկել ներկաներին միանալ իր՝ «Կանայք հանունխաղաղության» արշավին: