***
Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:
Ավետիք Իսահակյան
***
… Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է…այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է:
Արշակ Չոպանյան
***
Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով:
Ավետիք Իսահակյան
***
Շիրազը մեծ տաղանդ մըն է : Անիկա մի մեծ,մեծ անուն ունի…Շիրազ թանկագին հոգի մըն է …Անի տաղանդ է ,և մենք պիտի հարուստ զգանք և մեծ պատիվ համարենք նրա հետ ծանոթ լինելը…Շիրազը շատ իրավացի է,որ Արարատ կերգե:Որովհետև ամեն հայ մեկ Արարատ է ,և Արարատ ըսել`հայ ըսել է :Եվ Շիրազ մեծ գործ կընե իր այդ ձգտումով ամբողջ աշխարհի հայերուն համար: Անիկա մեծ աստղ մըն է…
Վիլյամ Սարոյան
***
«Հուշարձան մայրիկիս» գրքով Հովհ.Շիրազը միայն մորը չէ,որ հուշարձան է կանգնեցրել,այլ հայ ազգին…
«Արարատ» հանդես-1970թ.
***
Շիրազը անկրկնելի է պոեզիայի աշխարհում:Ինքնատիպ ու յուրօրինակ,մեծ ու խոր` ինչպես մարդկային ներաշխարհը,պայծառ ու բեղուն`ինչպես տաղանդավոր հայ ժողովրդի ներկան ու վաղվա օրը…Շիրազը բանաստեղծ է իր ողջ էությամբ…Գրչի մի շարժումով բանաստեղծորեն շնչավորում է առարկան ու երևույթը,ջերմացնում,մարդկայնորեն հասկանալի դարձնում անըմբռնելին ու աննկատելին:
Ամեն ինչում յուրօրինակ է ,շիրազական…Անձնվեր հայրենասեր է ու ինտերնացիոնալիստ…
Մորիս Փոցխիշվիլի /վրաց բանաստեղծ/
***
Նա ինձ համար առասպել է:Առասպել էր բոլորի համար Հայաստանի բոլոր բնակավայրերում ,սփյուռքի բոլոր ընտանիքներում:Ես դեռ չեմ կարողացել ինձ համար պարզել այդ առասպելի խորհուրդը:Երեևի այդքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված արտակարգ հանճարն էր:
Համո Սահյան
***
Պատանու բանստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ ինչպես Շիրազի վարդերը:
Ատրպետ
***
Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել և անընդմեջ ծափահարել:Այդպես է,որովհետև հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր:
Վ.Սարոյան
***
Շիրազը գրականություն մտավ ոչ թե իբրև հերթական անուն,այլ `իբրև թարմ հոսանքի ավետաբեր:Դա հարավի քամիների բերած գարնան տաք շունչն էչ,որ գալիս էր արթնացող հողի ու ծաղկած ծաղիկների բույրերով և զարթոնքի կենարար ուժ պարգևում մարդկաց ու բնությանը:
Դ.Գասպարյան
Աղբյուրը՝ Մատյան.am