Զարուհի Փոստանջյան
Խուդափերինի (/Խոդա Աֆարինի /Khodā Āfarīn /خداآفرین /) պարսկերենից թարգմանած նշանակում է Աստծո տված։
Դարեր շարունակ գեղեցիկուհի կամուրջներ դուք մեզ կապել եք մեր հարևան-բարեկամ Իրանի հետ: Այս կամուրջները և մեր 135 կիլոմետր բարեկամության և ապահովության սահմանը 2020 թվականի աշնանից պայմանավորված պատերազմով բռնազավթեց թշնամին:
Շուրջ 30 տարի Արցախի ու Իրանի միջև գոյություն ունեցող այս 135 կիլոմետր պետական սահմանը մեր կյանքի ամենաապահով սահմանն էր: Այդ սահմանին չկար փշալար: Այդ սահմանին չէին երևում զինված սահմանապահներ: Արաքսի հովիտը այդ սահմանին անսահման հանդարտ էր և խաղաղ:
Մինչև 2016 թվականի պատերազմը ունեի համոզմունք, որ այս սահմանի հանդարտ լինելը երկարաժամկետ լուծում է ստացել:
Բայց ականատեսա դարձանք իրողոթյան, որ եթե այս հովիտը հայինը չէ, ապա տարածաշրջանը չի կարող լինել խաղաղ և անվտանգ: Երբ Արաքսի այս հովիտը հայինը չէ, ապա գործում է նոր` այլ սցենար, ըստ որի՝ զարգանում են այսօրվա իրադարձությունները:
Այսօր ընթացող պատերազմը Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ: Պետք է արձանագրել, որ պատերազմը մեծ խորությամբ տեղափոխվել է աշխարհաքաղաքական շահերի ոլորտ:
Կամուրջները ու Արաքսի հովիտը կրկին հայինը պետք է լինի, որ չխոսենք այդ վայրից տարածաշրջանին սպառնող պատերազմից:
135 կիլոմետր Արաքսի հովիտ և Խուդափերինի (/Խոդա Աֆարինի /Khodā Āfarīn /خداآفرین /) կամուրջներ` կարոտ ու կանչ և խաղաղության հանգրվան, ուզում եմ վերադառնալ…