ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա միջոցառումների շրջանակում Երևանում շահագործման կհանձնվի բնակելի շենք զինծառայողների համար: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանոթյան նախարար Վիգեն Սարգսյան! ը:
«Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը: Նրանց մեջ է հրետանային դիվիզիոնի հրամանատար, Զինված ուժերում 20 տարվա անթերի, այդ թվում երկար տարիներ առաջնագծում ծառայություն անցած փոխգնդապետ Հարությունյանը, նրա տիկինը Գայանեն և որդիները: Թող ձեր նոր օջախում մշտապես թևածեն սերն ու համերաշխությունը»,-«Արմենպրես»
Նախարարն ընդգծեց, որ 70 բանակարանն ակնհայտորեն անբավարար է հազարավոր սպաներ ունեցող բանակի համար: Նոր օերնսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիպոթեկային ծրագիրը: Այն թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել 500 սպայական ընտանիքի բնակարանի խնդիր:
«Այնպես որ, սպայական մասնագիտություն ընտրող երիտասարդն արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս, վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը»,-ասաց նախարարը: