ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը բավականին մեծ անելիքներ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով` օրենսդիր մարմինը կընդունի օրենքներ, որոնք պետք է երաշխավորեն դատական իշխանության անկախությունը:
«Օրինակ` պետք է բեռնաթափվեն դատարանները, որպեսզի կարողանան արդյունավետ արդարադատություն իրականացնել և ապահովել գործերի ողջամիտ քննությունը, սոցիալական և ինստիտուցիոնալ անկախության երաշխիքը: Պետք է դատարանները իրականացնեն արդարադատություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից»,- ընդգծեց Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը հավելեց նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվել են Ազգային ժողովի կողմից, և այն աշխատում է:
«ԱԺ-ում կողմ և դեմ քվեարկության արդյունքում բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է: Դա Ազգային Ժողովի բոլոր պատգամավորների կողմից ընդունված որոշում է»,- ընդգծեց նախարարը:
Click here to Reply, Reply to all, or Forward
|