ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆ
Ափիս մեջ՝ կարո՜տ,
Կսկի՜ծ, թախիծնե՜ր,
Բարձրանում եմ վեր՝
Հուշահամալիր։
Ափիս մեջ՝ ծո՜վ վիշտ,
Արցունքնե՜ր անծիր,
Ոգեշնչումով
Ելնում եմ դեպ վեր։
Ափիս մեջ՝ վրե՜ժ,
Եղեռնի՜ վրեժ,
Հանուն ապրողաց՝
Տանում եմ մի՜շտ վեր…
24 Ապրիլ 2020