«Ապերախտ մարդիկ կը նմանին
այն շուներուն, որ ոսկոր մը նետողէն
աւելի՝ ոսկորը կը սիրեն»:
Յակոբ Պարոնեան
Իմաստունները գտնում են, որ բնութեան հրաշալիքներից մէկը մարդ արարածն է, բայց նա այնքան բարդ ու խորունկ է, որ դժուար է նրան ըմբռնել եւ գնահատել, մանաւանդ, երբ նա անբաժան մաս է կազմում որեւէ հասարակարգի կամ քաղաքական խմբի, ուր կան գրուած թէ չգրուած կանոններ, աւանդոյթներ, գաղտնիքներ ու օրէնքներ, որոնց խնայումն ու պահպանումը պարտադիր է բոլորի համար, ուր իր անզիջելի տեղն ունի բարոյական կեցուածքն ու ապրելակերպը:
Ըստ Ստ. Մալխասեանցի բացատրական բառարանի՝ «Բարոյականութիւնը ամբողջութիւնն է այն զգացումների, գործողութիւնների, ձգտումների եւ բարոյագիտութեան (էթիկայ) կանոնների, որոնք տուեալ հասարակութեան մէջ ճանաչուում են իբրեւ հասարակական բարք եւ որոնք հասարակութեան անդամը ցուցադրում է իւրովի, առանց բռնադատութեան՝ ազատ կամքով: Նրա բովանդակութիւնը կարող է փոխուել, ըստ հասարակարգի ընդհանուր եւ այլ դասակարգային զարգացման եւ պայմանների համեմատ» :
Այս կարեւոր դրուածքը, քաղաքական գործիչների կողմէ յաճախ է մոռացւում՝ աշխարհով մէկ, մթնոլորտ, որտեղ բոլոր տեսակի հարուածները թոյլատրելի են եւ աննկատ են անցնում, քանզի նպատակն է կարեւոր, բայց ինչ ասել մեր երկրին, ուր այս զգացումի թուլացումը՝ իմա անգոյութիւնը՝ յաճախ, ստեղծում է սոդոմ-գոմորեան վիճակ, որ կարծես աշխարհը շուռ է եկել, եւ ոմանք քայլում են գլխի վրայ:
Ցաւալի է, բայց երկրում տիրող մթնոլորտը այլեւս նման չէ նախկինում մեր տեսած եւ ապրածից, աթոռակռիւը,– եւ ոչ թէ պարտութիւնը, որ միայն պատրուակ է,– այնպէս է փոխել յարաբերութիւնների որակը, որ բոլորը բոլորին չեն վստահում եւ մէկը միւսի թշնամի է՝ երբեմն ծածուկ, երբեմն առերես, իսկ ստախօսութիւնն ու կեղծ ամբաստանութիւնը դարձել է ընթացիկ ապրելակերպ, մանաւանդ նախկիններին պատկան մամուլը՝ գրաւոր թէ բանաւոր, երկիրը ողողել է զրպարտութիւններով ու շինծու վկայութիւններով: Երբեք մտքովս չէր անցնի, որ մեր բարոյականութեան մակարդակը այդքան ցած կարող էր ընկնել, որ Սիւնիք այցելութեան ճանապարհին, երբ վարչապետը մտնում է Սիսիան քաղաքի եկեղեցին, տեղի քահանան մերժում է նրա ձեռքը սեղմել եւ բարեւին պատասխանելու փոխարէն՝ ձեռքի շարժումով առաջարկում է դուրս ելնել աղօթատնից, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահեանը հրաժարուում է հոգեհանգստի կարգ մատուցել՝ յայտարարելով, որ իրեն հաճելի չէ Փաշինեանի ներկայութիւնը: Արդեօք յարմար բացատրութիւն կարելի է՞ գտնել այս արարքի համար: Ի զօրու չեմ, քան մտածել, թէ հրամանը իջել է Մայր Աթոռից, որ անբարոյականութիւնից աւելի ցած է, իսկ այս աստիճան գռեհիկ արարքի հոգեւորականը՝ մոմավաճառ է միայն, ոչ աւելի: Աւելորդ չէ աւելացնել բարձրագոյն ազգային դէմքերի՝ նախագահի եւ կաթողիկոսի բացակայութիւնը՝ դէպի Եռաբլուր երթին, ազգային սուգի օրը ի յարգանս պատերազմի զոհերի յիշատակին: Նրանք չցանկացան քայլել վարչապետի կողքին, ռեւանշիստներին հաճելի լինելու միտումով՝ թերեւս: Դաւադիր ուժերը արթուն են եւ ազգային սուգի երեւոյթը հաշուի չառնելով, միեւնոյն ժամանակ՝ երթին զուգահեռ, ցոյց էին սարքել: ԱՄՕ՛Թ:
Այլեւս գաղտնիք չէ, որ անցած քսան տարիների ընթացքին նախագահական եւ խորհրդարանական բոլոր ընտրութիւնները եղել են կաշառքի եւ կեղծիքի միջոցով եւ ամէն մի քուէ իր սակագինն է ունեցել, իսկ այդ իւրաքանչիւր ընտրութիւնը վաւերացնելն ու օրէնքի համապատասխան տառով հաստատելը եւս ունեցել են իրենց սակագները: «Հայաստանի հպարտ քաղաքացին» (վարչապետի գնահատականն է), երբ 5, 10 կամ 15 հազար դրամով (10, 20 կամ 30 եւրօ) ծախում է իր արիւնով ձեռք բերած ընտրական իրաւունքը՝ պոռնկութիւնից բացի այլ անուն չեմ կարող տալ, թող ներող լինի ընթերցողը կոշտ բառ գործածելու համար եւ կարծեմ մարմնավաճառները աւելի թանկ են ծախուում: Այն տպաւորութիւնն է ստեղծուում, թէ գոյութիւն ունի մեր աւանդապաշտ երկրում նոր տեսակի արհեստ կամ բիզնես որի անունն է ցուցարար: Առուծախի հոգեբանութիւնը այնքան խոր արմատներ ունի մեր հայրենաբնակների ոմանց ուղեղում, որ տարածում են, թէ Շուշին ծախել են մեծ գումարով, մինչդեռ ակնյայտ է, որ եթէ չարաբաստիկ զինադադարը չլինէր, Էրդողանը մինչեւ Երեւան կը հասցնէր վարձկաններին: Տխմարութիւնը չունի սահման եւ համամարդկային անբուժելի հիւանդութիւն է: Քաղաքական աղբանոցից դուրս պրծած ոմն Իսագուլեան՝ ամենայն լրջութեամբ եւ պատասխանատուութեամբ յայտարարում է, թէ վարչապետը հազար վարձկանի յանձնել է հայկական անձնագիր եւ զինուորական համազգեստ, որ անարգելք մտնեն Շուշին գրաւելու եւ ինչե῀ր եւ ինչե῀ր․․․նախընտրելի է այլեւս չշարունակել, քանզի նողկալի է:
Ամենախօսուն փաստը, որ այս պատերազմը անսպասելի չէր եւ պիտի տեղի ունենար, այն է, որ հակառակորդը երբեք զինադադարի պայմանագիրը չստորագրեց :
Ես այն կարծիքի չեմ, թէ վարչապետը անփոխարինելի է եւ նախախնամութեան թելադրանքով է յայտնուել (providentiel): Թէեւ նա ունի իր բաժին պատասխանատուութիւնները եւ սխալ կեցուածքն , որ հեռու են դաւաճանութիւն որակումից, բայց 17-ի թեկնածուն, որ փայլում է իր անբարոյ եւ տխմար դատարկութեամբ ելնում հանրութեանը յայտնում, թէ ինքը երկիրը փրկելու ծրագիր ունի գրպանում, բայց չի յայտարարում, եւ երբ վարչապետ դառնայ, նոր սեղանին կը դնի․ այդ փրկիչը կոչ է անում բանակին եւ ոստիկանութեանը միանալ իր ղեկավարած խմբին՝ նաեւ չմոռանալով յուշել, որ որպէս հայրենիքը փրկելու միջոց՝ մեկնարկեն ընդհանուր գործադուլ եւ դասադուլ: Գործելու այս հնացած ոճը յիշեցնում է Լենինի կոչերին Սան-Պետերբուրգում՝ մէկ դար առաջ, որի հետեւանքները ծանօթ են, իսկ թեկնածուի քաղաքական կրթութեան մակարդակը անխափան փայլուն է :
Ենթադրաբար, թոյլատրելի է մտածել, որ Քոչարեանի օրհնութեամբ նախկինները 17-ի հետ Վազգէն Մանուկեանին ընտրել են որպէս քաւութեան նոխազ՝ հաշուի առնելով, որ եթէ նա յաջողի իր վրայ դրուած առաքելութիւնը, ապա իրենք են յաղթողը եւ նրան հեռացնելով երկրի ղեկը ձեռք կ՝առնեն եւ կը շարունակեն իրենց կիսատ թողածը, իսկ անյաջող ելքի պարագային իրենք կը կարողանան ջրից չոր դուրս գալ եւ միակ կորցնողը կը լինի այդ նոխազը: Նման սատանային վայել խաղը բացառուած չէ եւ ցոյց է տալիս քօղարկուած, բայց իրական լինելու վտանգ, որ ժողովուրդը եւ մտաւոր հասարակութիւնը, եթէ լրջօրէն չկշռադատի եղած կացութիւնը եւ երեւոյթներին չտայ ճիշտ որակում ու գնահատական, ապա փողոցում հրաժարում եւ դաւաճան գոռալով ոչ մի բանի չհասնելով, եղածն էլ կը կորցնենք :
Ներկայ՝ կրքերը ծայրայեղ լարուած դրութեամբ, դժուար չէ սխալ ճամփայ բռնելը, երբ խելամիտ լուծումներ չկան, ուր լուրջ մտաւորականների դերը օրհասական է, ապա ինչո՞ւ մասնակից չանել սփիւռքահայ քաղաքական անաչառ որոշ գործիչների: Եթէ ո՛չ, ինչպէս լուսահոգի մայրս էր յաճախ կրկնում՝ «Ունքը շինելու տեղ, աչքը կը հանենք»:
24-12-20
Ռուբէն Յովակիմեան
ա
ԲԱՐՈՅԱԿԱՆ