ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին հայտարարեց Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում:
Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:
«Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին: