Այգագինով ու շաղոտ
Արիշներէն այդ ոստ ոստ՝
Կապոյտները երկնքին
Ես ձեր կենաց գրկեցի …
Օ՜ խմեցէք իմ գինին՝ կենաց ծաղկուն աշխարհին …
Ողկոյզուելով ես հատ-հատ
Հատ ու հատիկ ձեր աչքին՝
Քամուքները արեգին
Ես ձեր կենաց ծծեցի …
Օ՜ խմեցէք իմ գինին՝ կենաց պայծառ արեւին …
Պղպջակով քաղցունին
Դող ու ճմլող ձեր ոտքին՝
Իլիկ իլիկ սրունքներ
Ես ձեր կենաց շոյեցի …
Օ՜ խմեցէք իմ գինին՝ կենաց տիկնաց գրգանքին …
Արբշանքին այդ ցնծուն
Երգ ու պարի թռվռուն՝
Կարմիր կարմիր շրթունքներ
Ես ձեր կենաց թրջեցի …
Օ՜ խմեցէք իմ գինին՝ կենաց խումար համբոյրին …
Գրող՝ ճարտարագէտ Թադէոս Եսայեան
Պատկերի ձեւաւորում՝ Շաքէ Մանկասարեան