Արա Մկրտչի Նախշքարյան
Ծնվել է 1864թ. մարտի 18-ին Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում:
Մահացել է 1934թ. մարտի 1-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում:
Կրթություն
1888-1893թթ. սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստներից վարժարանի ճարտարապետության բաժնում:
Աշխատանքային գործունեություն
Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը:
Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ:
1904-1912թթ. Անիում մասնակցել է Ն. Մառի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է հուշարձանները, ստեղծել վերակազմության նախագծեր:
Ստեղծագործություններ
«Զվարթնոց եկեղեցին», 1905:
«Էջմիածնի տաճարը», 1909:
«Տեկորի տաճարը», 1911:
Ձեռքբերումներ
1933թ.՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
1913թ.՝ արվեստի լավագույն աշխատանքի համար` գլխավոր մրցանակ (Վիեննա):
Այլ
1895թ. մեկնել է Բուլղարիա, 1900թ.՝ տեղափոխվել Ռումինիա: Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902թ.՝ Փարիզում, 1903թ. (բանասեր Կ. Բասմաջյանի հետ)՝ Անիում՝ ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ:
1904թ. գարնանից Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, 1905թ. ավարտել Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին»՝ հիմք դրել հայակական ճարտարապետական գիտական գրականությանը:
Թորամանյանի աշխատությունները` «էջմիածնի տաճարը», «Տեկորի տաճարը» ըստ 1912թ. Կայսեր, հնագիտության հանձնաժողովի, համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ առաջ են բերել հեղաշրջում: Եվրոպական գիտությունը, որը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը, շնորհիվ Թորամանյանի աշխատությունների՝ ճանաչել է հայ հին ճարտարապետության գոյությունը:
Արևելյան Հայաստանի սահմանափակ տարածքի նյութերով Թորամանյանը կարողացել է հայտնագործել հայ ճարարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները, ոճական ամբողջականությունը՝ հայկական ճարտարպատությանը բերելով միջազգային ճանաչում: Նրա գործերը սկզբնաղբյուր են դարձել ուսումնասիրողների համար:
ՀՀ ԳԱ 1969թ. սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին:
Նրա ուղարկած 1000-ից ավելի գծագրերի ուսումնասիրությունների (նաև անտիպ) և այլ նյութերի հիման վրա Յո. Ստրժիգովսկին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատանքը՝ առաջաբանում նշելով Թորամանյանի մասնակցությունը:
1914-1918թթ. կորսված (նաև Վիեննայում) հրատարակության պատրաստ Թորամանյանի 10-ից ավելի աշխատություններն ու մեծաթիվ այլ նյութեր հնարավորինս վերականգնվել են «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» գրքում: