https://www.1in.am-
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
-Անկարան ամեն ինչ համաձայնեցնում է Բաքվի հետ․ սա Անկարայի դասական մոտեցումն է և, ըստ էության, կապ ունի նախապայմանների հետ։ Հիմնականում՝ առաջնային նախապայմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Դասական նախապայմանները մղվել երկրորդական պլան։ Հիմա Անկարայի համար հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանակցությունների մեկնարկն է կարևորը․ այլ խոսքով՝ սահմանազատումը, սահմանագծումը, տարածքային ամբողջականության ճանաչումը և Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի հետ։ Այս ուղղություններով է պայմանավորվում Անկարա-Երևան բանակցությունների գործընթացը։։
-Անթալիայում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններում հիմնական մեխը ԵԱՀԿ-ին և ապա Մոսկվային է վերաբերում։ Երբ Չաւուշօղլուն ասում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդ կողմ չպետք է լինի, դա պարզ տեսքով Մոսկվայի դուրս մղման մասին է։ Բնականաբար նաև՝ ԵԱՀԿ-ի համանախագահությանն է վերաբերում։ Անկարան ինքնաառաջադրվում է իբրև միջնորդ, երբ ասում է որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է աջակցելու, դա միջնորդելու պատրաստակամության ուղերձի փոխանցումն է։ «Բոլորիս շահերից բխելու» տեսությունը պետք է ընկալել թուրք-ադրբեջանական շահերից։ Չմոռանանք, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրների Անկարայի հայեցակարգը հիմնվել է Շուշիի հռչակագրի վրա։ «Բոլորի շահեր»-ը այս դեպքում փոխկապակցումն է արցախյան հակամարտություն հանգուցալուծման և Անկարա-Երևան բանացություններին, ինչը Անկարայի վաղեմի մոտեցումն է ու առաջադրանքը։
– Պարոն Գանդահարյան, իսկ որքանո՞վ առհասարակ Հայաստանը կարող է այս իրավիճակից շահած դուրս գալ:
-Բարդ է մեզ համար իրողությունը, պատերազմից հետո թուլացել են մեր բանակցային դիրքերը։ Բայց կարծում եմ, որ պաշտոնական Երևանի պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու ճիշտ կողմնորոշում է․ սա համահունչ է նաև Արցախի Ազգային ժողովի դեօկուպացման օրենքին և նրա զուգակցված ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկման։ Այս պայմաններում ԵԱՀԿ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկումը բխում է հայկական կողմի շահերից։ Դժվար է պատկերացնելը այս պայմաններում որ ԱՄՆ-ն և Մոսկվան կհամագործակցեն, այդուհանդերձ առայժմ դա միակ ճանապարհն է Անկարայի գերակայության դեմ հակակշիռ քայլ առնելու առումով։ Քաղաքական իրադարձություններում կտրուկ փոփոխությունները չեն բացառվում։ Ուկարինայի պատերազմի արդյունքները կարող են շրջադարձային լինել և ազդել տարածաշրջանային գործընթացների վրա․ընդ որում և հայ –ադրբեջանական, և հայ- թուրքական բանակցություններին։