«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – լրագրողներին ասել է Լեյլա Աբդուլաևան։
Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաքում սպասվում է հնգակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Հանդիպումը կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։