Ամալի Սայան
…Եվ ի՞նչ է կյանքը,
Կարճատև երա՞զ,
Թե՞ խաբկանք-հեքիաթ,
Բարուն հասնելու
Ցավատանջ ուղի՞,
Որ գորշ հոգսերով
Վազում է առաջ
Ու սթափվելուց հետո է
Միայն դառնում
Իրական․․․
Ի՞նչ է, ի՞նչ է այն
Ինչո՞ւ է սերը
Մեռնում կեսճամփին,
Ի՞նչ է այս կյանքը,
Երբ պարզ երկնքում
Ճախրող աղավնին
Հանկարծ դառնում է
Սևակնած ագռավ,
Ինչո՞ւ է մարդը
Դարձել խաղալիք
Չարի ճանկերում
Անսեր, ամբարիշտ…
Լուսանկարը՝ Թերեզա Գևորգյանի