T24 թուրքական կայքում հրապարակուել է լրագրող Հասան æեմալի «Էրդողանի Վտանգաւոր Խաղը Շարունակւում Է» վերնագրով յօդուածը: Յօդուածագիրն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ընդունած որոշմանը, որով թուրքական զինուժին թոյլատրւում է ռազմական գործողութիւններ ծաւալել Իրաքի եւ Սիրիայի տարածքում: æեմալը կարծում է, որ անդրսահմանային ռազմական գործողութիւնների նպատակը ոչ թէ «Իսլամական պետութեան» (ԻՊ, նախկինում՝ «Իրաքի եւ Շամի իսլամական պետութիւն»՝ ISIS-«Սիվիլնե»չ) դէմ պայքարն է, ինչպէս յայտարարում է Թուրքիան, այլ Սիրիայի եւ Իրաքի քրդերին ճնշելը: Յօդուածը թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացուած է ստորեւ.
Հեռուստացոյցով հետեւում էի Թուրքիայի խորհրդարանում Իրաք եւ Սիրիա զօրք ուղարկելու բանաձեւի քննարկմանը եւ այդ ընթացքում tweet-ներ էի անում:
Թուրքիան մեծ սխալ կ՛անի, եթէ ISIS-ի դէմ պայքարի պատրուակով կռիւ սկսի քրդերի դէմ: «Այո» եմ ասում ISIS-ի դէմ պայքարին, «այո» եմ ասում Քոբանիի դիմադրութեան պայքարին, «ոչ» եմ ասում այն բանաձեւին, որը քրդերի դէմ կռուի հրաւէր է յիշեցնում:
ISIS-ի դէմ պայքարի անուան տակ Իրաքի եւ Սիրիայի Քրդստաններում ցամաքային ռազմական գործողութիւնների նախաձեռնումը կարող է Թուրքիան մխրճել ճահճի մէջ: Բանաձեւը քրդերի դէմ պայքարի դուռ կը բացի եւ մեծ հարուած կը հասցնի Թուրքիայի խաղաղութեանը եւ կայունութեանը:
Միթէ՞ բանաձեւին դէմ լինելը նշանակում է ISIS-ի պաշտպանութեամբ հանդէս գալ: Ո՛չ: Վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն նախ պէտք է պատասխան տայ նախագահ Էրդողանի կառավարութեան ու ISIS-ի համատեղ ծրագրերի համար:
Բանաձեւը կարող է լինել խաղաղութեանը սպառնացող շատ վտանգաւոր գործիք:
«Եթէ PKK-ի ու ISIS-ի մէջ տարբերութիւն չկայ, ինչպէ՞ս է ընթանալու թուրք-քրդական խաղաղութեան գործընթացը»:
Ահա այսպիսին էին իմ tweet-ները:
Ամէն ինչ մնացել է անփոփոխ: Էրդողանը շարունակում է միանձնեայ կառավարել երկիրը:
Ամէն առիթով բղաւում է. «Ես եմ ղեկավարելու Թուրքիան, ոչ թէ վարչապետը, ամէն ինչ այս երկրում ինձնից է կախուած»: Այդպէս է վարւում նաեւ բանաձեւի հարցում:
Խօսում է ISIS-ի դէմ պայքարի մասին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ ISIS-ը եւ PKK-ն նոյն բանն են: Նիւ Եորքում Կուրբան-բայրամի առաւօտեան կրկնեց այդ նոյն խօսքերը. «Մեզ համար PKK-ն նոյն բանն է, ինչ ISIS-ը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են խոչընդոտել խաղաղութեան հաստատման գործընթացը, շատ ծանր կը վճարեն»:
Աստծու սիրուն, ասացէ՛ք ինձ, ինչպէ՞ս պէտք է ընթանայ խաղաղութեան հաստատման գործընթացը, եթէ PKK-ի ու ISIS-ի միջեւ տարբերութիւն չկայ:
ISIS-ի դէմ պայքար ասելիս, միթէ՞ թիրախում է յայտնուելու PKK-PYD (համարւում է Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան (PKK) սիրիական թեւը-«Սիվիլնե»չ) երկեակը:
Կամ միթէ՞ բանաձեւի իրական նպատակը հէնց սա է:
Մուրատ Բելգեն «Taraf» թերթում տպագրած յօդուածում զգուշացնում է. «Երբ PKK-ին ISIS-ով ես սպառնում, նմանւում է այն խորամանկութեանը, երբ նապաստակին ասում ես՝ փախի՛ր, իսկ որսաշանը՝ բռնի՛ր»:
Ո՛չ նապաստակն է կարողանում փախչել, ո՛չ էլ որսաշունը՝ բռնել:
Այս բանաձեւի քննարկումների ընթացքում քրդերը արտայայտում էին իրենց մտահոգութիւնը:
ԱՄՆ նախագահ æորջ Բուշի Իրաքի վրայ յարձակումից առաջ էլ կային նման անհանգստութիւններ, աւելի ճիշդ՝ նման ոգեւորութիւն:
Երբ Բուշը Սադամին հետապնդում էր, Թուրքիայում տիրապետող էր հետեւեալ մօտեցումը. «Մտնե՛նք, մտնե՛նք PKK-ին այնտեղից էլ մաքրենք»:
Աւելին, պնդում էին, թէ այդ ծրագրի միջոցով կ՛երաշխաւորուի Թուրքիայի ապագան:
Դա սխալ է:
Արդիւնքը միայն բացասական կարող է լինել:
Մուրատ Բելգէի զգուշացումը տեղին է:
ISIS-ի կամ ISIS-ի հետ կապեր ունեցող Ալ-Նուսրայի նման արմատական իսլամիստական կազմակերպութիւնների միջոցով PKK-ին նեղը գցելու քաղաքականութիւնը որդեգրել է Էրդողանը: Վերոնշեալ քաղաքականութեան շարունակութեան ազդանշան էր այն, ինչ ասաց Էրդողանը բայրամի նամազից անմիջապէս յետոյ:
Էրդողանի այս դիրքորոշումը նպատակ ունի թէ՛ Թուրքիայի քրդերին եւ թէ՛ Իրաքի ու Սիրիայի քրդերին իրար դէմ հանել եւ գժտեցնել: Աւելի սարսափելի է այն, որ Էրդողանը կարող է վերջ դնել խաղաղութեան գործընթացին:
Դա շատ վտանգաւոր ճանապարհ է:
Սա մի ճանապարհ է, որը բացասաբար է ազդելու թէ՛ Թուրքիայի, թէ՛ տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութիւն վրայ:
Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին չէք կարող իրարից բաժանել
Ո՞վ գիտի՝ քանի՞ անգամ է այս մասին գրուել: Սիրիայի, այսինքն՝ Ռոժաւայի քրդերին եւ Թուրքիայի քրդերին միմեանցից չէք կարող բաժանել: PKK-ն եւ PYD-ն միասին են, փոխկապակցուած են, նրանց չէք կարող բաժանել, չէք կարող նրանց միջեւ պատ շարել: Անցած Ապրիլին, երբ շրջում էի Ռոժաւայում, ականատեսը եղայ մի իրողութեան, որի մասին այժմ խօսում եմ:
Մի՛ մոռացէք:
PKK-ի շարքերում իրենց կեանքը զոհել են շուրջ հինգ հազար սիրիացի քրդեր: Միւս կողմից՝ Օջալանը առաջնորդ է նաեւ Ռոժաւայի քրդերի համար: Ռոժաւայի æեզիրէ կանտոնում ամէն քայլափոխի հանդիպում էք Օջալանին: Աւելին՝ ամէն խօսակցութեան ընթացքում տալիս են նրա՝ որպէս առաջնորդի անունը:
Այժմ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օգտուելով բանաձեւի պատեհ առիթից, մտադիր է PKK-ի եւ PYD-ի միջեւ սեպ խրել, PKK-ին մեկուսացնել, միաժամանակ փորձելով վատացնել Օջալանի եւ PKK-ի ու քրդերի միջեւ յարաբերութիւնները: Դրանով, ինչպէս նախապէս նշել եմ, նա կը հարուածի խաղաղութեան գործընթացին՝ հարուածելով նաեւ կայունութեանը եւ խաղաղութեանը՝ ընկղմելով Թուրքիան ճահճի մէջ:
Բաժանի՛ր, որ տիրէս քաղաքականութիւնից պէտք է հրաժարուել
Յօդուածն ուզում եմ աւարտել Radikal-ում æենգիզ Չանդարի երէկուայ սիւնակի հետեւեալ տողերով. «Անպայման պէտք է հրաժարուել քրդերի հարցում «Բաժանի՛ր, որ տիրէս քաղաքականութիւնից»: PYD-ին PKK-ից, PKK-ին Աբդուլլահ Օջալանից, Թուրքիայի քրդերին Սիրիայի քրդերից բաժանելու քաղաքականութիւնը շարունակելու դէպքում խաղաղութեան գործընթացի շարունակութի՛ւնն էլ, ձեր իշխանութեան ապագա՛ն էլ չէք կարող երաշխաւորած համարել»: