Համահայկական Ազգային Համաձայնությունը (ՀԱՀ) հանրակրթական նորարարությունների առումով ջախջախիչ հայտարարություն է անում:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, տարբեր ոլորտներում այսպես կոչված բարեփոխումները ներառեցին նաև հանրակրթության և բարձրագույն կրթության մարզը: Կրթության և գիտության յուրաքանչյուր նախարար նպատակ է դրել տարբեր ծրագրեր պարտադրել այս մարզին՝ կարծես այն լինի «որբի գլուխ», որի վրա կարելի է սափրիչություն սովորել: Բարեփոխումներ կարելի է անել, եթե դրանք չեն վնասում հազարամյակների հայկական մշակույթի փոխանցմանը՝ կրթության էությանը, և նպաստում են մեր ժամանակների պահանջներին։ Սակայն նախորդ տասնամյակների իրողությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ աշխատանք է տարվում ապազգայնացնելու և կազմաքանդելու ՀՀ հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության մարզերը:
Նախորդ տասնամյակում «Օպտիմալացում» պիտակի տակ ծանր հարված հասցվեց հանրակրթությանը, որին հաջորդեց Համաշխարհային Բանկի
«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն, ծուռ մեկնաբանությամբ ազգային հավաքական իրավունքները տրամագծորեն հակադրելով մարդու իրավունքներին և այլն:
Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ծրագրած դավադրական փոփոխություններից:
«Հայոց պատմության» դպրոցական ողջ ցիկլից դուրս է մնացել հայոց բազմահազարամյա պատմության կեսից ավելին՝ այն սահմանափակելով մ. թ. ա. 1-ին հազարամյակից մինչև այսօր: Դասագրքերում բացակայում են՝ հայկական պետական հնագույն կազմավորումները, հնագույն մշակույթը (օրինակ՝ Մեծամորը, Քարահունջը), թույլ են տրված ժամանակագրական բացեր և խախտումներ:
Ընդհանուր գրականություն
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրականությունը կառուցվում է ճշմարտությունից զգալի նահանջների վրա, սակայն այդ նահանջների արդյունք հանդիսացող կեղծիքը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ներկայացվում է որպես ճշմարտություն։ Մեր իրականության մեջ կեղծիքը ճշմարտության փոխարեն ներկայացնելը կարճ ժամանակում դարձավ վարքականոն ու վարքագիծ։ Այսօրվա քննարկվող հանրակրթական ծրագրերի խնդիրը լիովին տեղավորվում է այդ շրջանակում։ Սա մեր երկրի օլիգարխիկ համակարգով պայմանավորված կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակության ծրագրի բացահայտ տարբերակ է, որի դաստիարակությամբ կերտված քաղաքացին մինչև վերջին հնարավորությունը կհարստահարի սեփական ժողովըրդին և, եթե սեփական երկիրն իրեն արդեն չբավարարի, կարող է նստել ինքնաթիռ և մեկնել այն երկիրը, որի բանկերին նախապես պահ էր տվել իր կապիտալը։ Եվ ընդհանրապես, եթե լինեինք ոչ բռնատիրական երկիր, ապա նորարարություններ հրապարակ հանելուց առաջ, հարկավոր էր բոլոր առաջարկները քննարկել համապատասխան փորձագիտական, կրթական և համալսարանական շրջանակների հետ, կազմակերպել հանրային քննարկումներ, նաև հաշվի նստել այս ոլորտներում սփյուռքում հեղինակություն վայելող մանկավարժների կարծիքների հետ: Մեզ անհրաժեշտ է համահայկական կրթական հայեցակարգով առաջնորդվել, եթե հավատում ենք մեր ազգային միասնականությանը և միասնական ապագային: Ուստի պարզ է, որ հանրակրթական այս ազգաքանդիչ ծրագիրն ուղղված է սեփական երկրի համար պատասխանատվություն չկրող կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակությանը։
Համահայկական Ազգային Համաձայնությունը հարց է տալիս. ի վերջո ո՞րն է ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասավանդելու իսկական նպատակը. դրանք պահել ձևականորե՞ն, թե՞ դրանց միջոցով ձևավորել ապագա հայ անհատին, միաժամանակ՝ ՀՀ վաղվա քաղաքացուն: Մեր համոզումով, ՀՀ հանրակրթությունը պարտավոր է կերտել մարդկային և ազգային վեհ արժեքներով ու առաքինություններով թրծված նոր սերունդ, իսկ համալսարանական կրթությունը՝ կյանքի զանազան ոլորտների լավագույն մասնագետներ: Լավ մասնագետ, լավ մարդ և լավ հայ. ահա սրբազան եռամիասնությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրթության գերնպատակը: Այս երեքից որեւէ մեկի, տվյալ դեպքում՝ հայ անհատի կերտման բացակայությունը, պարզապես աղետ է լինելու ՀՀ պետության և հայ ազգի համար, ինչը թույլ չե՛նք տա:
Մեր խստագույն բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխությունների համար, կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը՝ անհապա՛ղ չեղարկել այս ապազգային չափորոշիչները և առաջնորդվել ազգային կրթական չափորոշիչներով: Եթե մեր պահանջը ինչ-ինչ պատճառներով (արտասահմանյան կապվածություններ, պատվերը կատարելու դիմաց դրամաշնորհներ և այլն) չեք կարող իրականացնել, ապա բարի եղեք վայրկյան առաջ կամովին հեռանալ իշխանությունից՝ նախքան դա ուշ լինի ձեզ համար: Ի սեր Աստծո՝ հեռացե՛ք․ ձեր գլոբալիստական բոլշևիզմն ապազգային աղետ է հայոց պետականության համար։ Հայ ժողովուրդը թե՛ ՀՀ նախկին վարչակարգերի ավազակապետների, թե՛ ձեզ նման ապիկար ապազգայնականների դեմ ունի՛ այլընտրանք:
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին (Բաբայան)
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան (Կոշկակարյան)
Աղբյուր` Փաստինֆո