Այս անգամ «Հայելի»-ում հիրընկալւեց իրանահայ երիտասարդ Վարանդ Պետրոսեանը: Վարանդը 24 տարեկան է, դպրոցական ուսումը աւարտելուց յետոյ, սովորել է Ռուդեհենի համալսարանի գրաֆիք ճիւղում: Հետաքրքրւած է արւեստով: Նա այժմ նկարահանւում է «Դոլաթէ մախֆի» հեռուստասերիալում՝ ինչը, որ մեր հանդիպման պատճառը դարձաւ:
Վարանդը մանկուց անդամակկցել է «Շանթ ու Շանթիկ» թատերախմբին եւ իւրաքանչիւր տարի դերակատարութիւն է ունեցել թատերախմբի բեմադրութիւններում:
Զրուցակիս պատմեց թէ, իր ծանօթներից մէկը, որը նաեւ աշխատում է նոյն ասպարէզում, տեղեկանալով որ ֆիլմի անձնակազմը նկարահնւելու նպատակով փնտրում է մի հայ երիտասարդի, նրան է ծնօթացրել:
Վարանդը ներկայացել է եւ յաջողութեամբ է յանձնել համապատասխան թեստերը: Նա այժմ նկարահանւում է հեռուստասերիալում՝ իբրեւ հայ զինւոր:
Զրուցակիցս Իրան-Իրաք պատերազմի տարիներին Իրաքում գերութեան մէջ յայտնւած հայ զինւորի դերակատարն է, որը ի դէպ կրում է Էդմոնդ Աւանէսեան անունը: Վարանդը աւելին չպատմեց ֆիլմի մասին, այլ առաջարկեց դիտել հեռուստասերիալը, որը եթեր դուրս կգայ ամառւայ ընթացքում, Իրանի հանրային հեռուստատեսութեան 2-րդ ալիքից:
Հեռուստասերիալը կազմւած է 27 բաժիններից: Վարանդի դերակատարութիւնը սկսում է ֆիլմի 11-12-րդ բաժնից՝ մինչեւ վերջ, որը արդէն ազատւում է գերութիւնից: Իրանահայ դերասնաը նշեց, որ հեռուստասերիալի ռեժիսորը Աբդուլհոսէյն Բարզիդէն է: Ֆիլմում նկարահանւում է նաեւ դերասան Փեժման Բազեղին:
Վարանդը պատմեց, որ հեռուստասերիալի մի քանի բաժնում խօսելու եւ երգելու է հայերէն, որը նախապէս սցենարում նկատի առնւած չի եղել եւ իր իսկ առաջարկով է ներառւել:
Սա Վարանդի առաջին փորձն է այս ասպարէզում: Զրուցակիցս նախապէս եւս ներկայացւել է ֆիլմերում դերակատարութեան համար, սակայն համապատասխան տարիքը չլրացնելու պատճառով չի նկարահանւել:
Իրանահայ երիտասարդը այժմ նպատակ ունի աշխատել այս ասպարէզում՝ նոյն ճիւղում ուսումը աւարտելուց յետոյ:
Դալար Շահնազարեան