https://radar.am-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար։
«Աշխատանքի շարունակությունը այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։ Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է գործառնականորեն ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- շեշտել է վարչապետը։