https://radar.am-ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե համադրելի չեն Լաչինի միջանցքը և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, թե Լաչինի միջանցքի հարցն առանձին կետով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. «Ընդհանուր գաղափարների շուրջ բոլորը, ըստ էության, համաձայնության են գալիս: Բայց մանրամասների քննարկման արդյունքում կարող են ի հայտ գալ բազմում տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք առանձին լուծման կարիք են ունենալու: Տարբեր տեսակի խնդիրներ կարող են լինել, օրինակ՝ լոգիստիկ, այս կամ այն երթուղիների վերանորոգման և այլն»:
Հարցին՝ ինչու Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո առաջին անգամ արդյունքների մասին հայտարարություն չեղավ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանել է.«Դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություններ, որ որևէ հանդիպման արդյունքով պետք է անպայման հայտարարություն լինի»: