Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունն անդրազգային կետ է աշխարհի քարտեզի վրա: Փոքրիկ հանրապետությունը գտնվում է Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի սահմանագծին, և հետաքրքրության առարկա է ինչպես եվրոպական-ամերիկյան կոնգլոմերատի, այնպես էլ Ռուսաստանի համար: Անկասկած Երևանը և Հայաստանի այլ բնակավայրերը լի են լրտեսներով: Թերևս, ոչ բոլորն են աշխատում հետախուզության համար, բայց լավագույն լրտեսն այն մարդն է, ով չի կասկածում, որ նա լրտես է: Ո՞րն է արդի լրտեսության նպատակը Հայաստանում: Ո՞վ է այն իրականացնում: Նախ պետք է հասկանալ, թե ով է շահագրգռված Հայաստանում լրտեսության մեջ: Երկբևեռ աշխարհը դադարեց գոյություն ունենալ 1991 թվականին, երբ ՊԱԿ-ն և ՊՀՎ- ն լուծարվեցին, ամբողջ աշխարհն իմացավ 1945-ից մինչեւ 1991 թվականը կիրառած մեթոդների և մեխանիզմների մասին: Իհարկե, հիմա փոխվել է մեխանիզմը, բայց դժվար չէ հասկանալ, թե ինչ նպատակների համար է այն գործում: Բացի այդ, անձի ամենօրյա կյանքը զգալիորեն փոխվել է: Համաշխարհային զարգացումը տեղի է ունենում այսպես կոչված «Կոնսորցիումի» ազդեցության ներքո` համաշխարհային ընկերությունների և «անհատների» մի խումբ, որոնք հատուկ ծառայություններն օգտագործում են որպես անձնական շահերի լուծման գործիք: Ճիշտ է, հատուկ ծառայությունների ժամանակակից գործունեությունն այս կերպ ցույց է տալիս, որ իրենք ի վիճակի չեն պաշտպանել սեփական ժողովրդին:
Հայաստանում ժամանակակից լրտեսությունը կարելի է բաժանել մի քանի խմբերի.
- Առաջին խմբի ներկայացուցիչներն անմիջականորեն կապված չեն լրտեսության հետ, սակայն ի սկզբանե նրանց գործունեությունը վերահսկվում է համալիր ցանցի միջոցով՝ հատուկ ծառայությունների կողմից: Նրանց մեծ մասը աշխատում է ոչ առևտրային կազմակերպությունների, կրթական կառույցների միջոցով: Խորհրդային հատուկ ծառայությունների լեզվով նման մարդիկ կոչվում են թափոններ: Նրանք ներկայանում են որպես լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ: Նրանց նպատակը ոչ թե կարևոր տեղեկություններ ստանալն է, այլ հայ հասարակության պառակտումը, և ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ դա շատ հեշտ է: Նրանք կարող են նույնիսկ չհասկանալ, որ վնաս են հասցնում, չնայած հենց դա էլ անում են:
- Երկրորդ խումբը դեսպանատներն են, շտաբերը, օտարերկրյա և առևտրային ներկայացուցչությունները, այսինքն, այն վայրերը, որտեղ կարող են թաքցնել իրական լրտեսները:
- Երրորդ խումբը դա ներթափանցումն է սփյուռք, և ներսում նրանով մանիպուլյացիան: Սփյուռքի որոշ հաջողված ներկայացուցիչները պոտենցիալ օբյեկտ են հավաքագրման համար:
Քննարկենք յուրաքանչյուր դեպքը առանձին.
Մյուսներին չվտանգելու և հրապարակային սկանդալ չստեղծելու համար, իրական անունները չեն նշվի:
- Ոմն մեկը Երևանում աշխատում է որպես ուսուցիչ, այն վայրում, որտեղ հավաքվում են ոչ հայախոս մարդիք: Ավելի վաղ նա իր երկրում դատապարտվել էր արմատական ծայրահեղականության համար և հայտնվել էր հատուկ ծառայությունների տեսադաշտում: Գործում է որպես լրագրող և մասնավոր հետազոտական կենտրոնի փորձագետ, համագործակցում է ակնհայտորեն ոչ հայկական դիրքորոշում ունեցող տեղեկատվական ծառայությունների հետ: Վերջինների գործունեությունը մոտ է քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: Համագործակցում են քաղաքացիական ակտիվիստների և հիմնադրամների հետ, որոնք պաշտպանում են մարդկանց հատուկ խումբի շահերը, որը կարող է միջնորդ դառնալ տարածաշրջանում մեկուսացված կուսակցությունների միջև: Ադրբեջանի կողմ անցածներից մի քանիսը նույնպես ներկայանում էին որպես ոչ պետական կազմակերպությունների քաղաքացիական ակտիվիստներ:
- Պաշտոնական կառույցներ, դեսպանատներ, օտարերկրյա ռազմական առաքելություններ: Ամերիկյան և ռուսական ծառայություններն այստեղ վարպետ են:
Ռուսաստանի ԴԱԾ-ի գլխավոր սահմանապահ վարչությունը, որը գտնվում է Քանաքեռի տարածքում, Իրանի դեսպանատան և AGBU շենքի մոտ է: Այս կառույցում, որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, աշխատում են Ռուսաստանի ԴԱԾ-ի տարբեր մարզային գրասենյակներից ուղարկված մարդիկ: Հաշվի է առնցվում նրանց ազգությունը և այն հանգամանքը, որ նրանցից ոմանք, ըստ որոշ տվյալների արձակուրդների ժամանակ այցելել են Թուրքիա և շփվել են թուրքական հատուկ ծառայությունների հետ: Ինչպես հայտնի է, Թուրքիաի քաղաքացիները ժամանակ առ ժամանակ ժամանում են Հայաստան: Եվ նրանցից ոմանք, զբոսաշրջիկի կամ քաղաքացիական ակտիվիստի քողի տակ, կարող են իսկապես հանդիպումներ անցկացնել ԴԱԾ-ի աշխատակիցների հետ: ԴԱԾ-ի առանձնահատկություններին համապատասխան, նրանք կարող են ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են բեռների, ապրանքների և ընկերությունների տեղաշարժը, Հայաստանի սահմանային գոտում իրավիճակը, այդ նույն վայրերում գաղտնի թաքստոցների և զենքի պահեստների մասին տեղեկությունները: Երբեմն էլ, ԴԱԾ-ի սպաները կարող են միջնորդներ լինել օտարերկրյա հատուկ ծառայությունների և Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայողների միջև: Ավանդաբար ԱՀԾ- ի աշխատակիցները կարող են լինել Երևանում Ռուսաստանի դեսպանատան տարբեր ստորաբաժանումներում: ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի համար Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի: Այստեղ նրանք կարող են անցկացնել վերահսկողական հանդիպումներ, տեղեկատվություն փոխանակել, հաղորդել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, համատեղ գործողություններ կատարել, ընդլայնել իրենց լրտեսական ցանցը: Ինչպես գիտեք, Իրանում չկա ԱՄՆ դեսպանություն: Հնարավոր է, որ Հայաստանում Ամերիկյան դեսպանատունը ունի բաժին, որը մասնագիտանում է Հայաստանի տարածքում Իրանի հետ համագործակցության ոլորտում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզապես դեսպանատուն չէ: Այն ռազմականացված կառույց է, որը կառուցվել է այնպես, որ ունի ուղղակիորեն ելք դեպի Երևանի բոլոր կոմունիկացիաները, էլեկտրաէներգիան և կոյուղին:
Ամերիկյան լրտեսային ցանցը մի փոքր այլ առանձնահատկություն ունի: Նրանք օգտագործում են նույն խորհրդային հետախուզության մեթոդները: Օրինակ, նախկին ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի սահմանային վարչության օժանդակությամբ ադրբեջանական երկրաբանների անվան տակ Հայաստանի Իրանի հետ սահմանակից Մեղրու շրջանում ավելի վաղ իրականացվել են գործողություններ` գործակալների համար թաքստոցների և զենքի պահեստների ստեղծման համար: Նրանք նաև ուսումնասիրել են տարածքը` պատերազմի դեպքում թույլ կողմերը բացահայտելու համար: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նրանց նպատակն էր բացահայտել միջուկային զենքի փորձարկման առավել հարմար տեղը և, փաստորեն, 1980-ական թվականներին Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում ռազմա-տիեզերական ուժերը պայթեցրել են սահմանափակ միջուկային մարտագլխիկ: Թերևս դրանով է բացատրվում, որ Մեղրու շրջանում այդքան շատ մարդ տառապում են քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից:
- Այժմ, նույն տարածքներում ադրբեջանցի երկրաբանների փոխարեն, գործում են ամերիկացիները՝ անգլերենի ուսուցիչների անվան տակ: ԱՄՆ-ը նաև Հայաստան է ուղարկում Պետական դեպարտամենտի կրտսեր անձնակազմի աշխատակիցներին՝ անցնելու «պրակտիկա» ՝ հայերեն կամ ռուսերեն սովորող ուսանողի անվան տակ: Պետդեպարտամենտն ունի իր առանձին կազմակերպությունը, որը պատասխանատու է տեղեկատվության հավաքման և հետախուզության համար, ընդ որում, նույն տիպի ծառայություն գործում է նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում: Սակայն «ուսանողների» համակարգողները չեն գտնվում Հայաստանում ամերիկյան դեսպանատանը, նրանք աշխատում են արտերկրում նույն ամերիկյան առաքելություններում, բայց գալիս են վերահսկողական հանդիպման տարին մեկ կամ երկու անգամ: Եվ վերջինը՝ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը, նախկին ՊՀՎ-ն: ԳՎ գործակալները կարող են լինել Հայաստանում ռուսական զորքերի շտաբում և անցկացնել հանդիպումներ ոչ միայն այստեղ, այլև Վրաստանում, Թուրքիայում և նույնիսկ Ադրբեջանում: Եվ ևս մեկ գործ կապված ԳՎ-ի հետ: Բոլորը հիշում են Գյումրիում հայ ընտանիքին սպանած Վալերի Պերյուկովին: Ո՞վ է նա: Պատասխանը պարզ է: Նա տիկնիկ է: Ռազմական հետախուզության լեզվում անդպես են անվանում մահվան դատապարտված անձին կամ նրան, ով ունի ոչ հուսադրող եզրակացություն (հոգեկան հիվանդություն): Որոշ տվյալների համաձայն, Պերյաակովը քրեական անցյալ ունեցող ընտանիքից էր և գրանցվել է իր հայրենիքում հոգեբուժական կլինիկայում: Որպես կանոն, զինվորական հետախուզությունը նման մարդկանց տիկնիկ է դարձնում, այսինքն, նրանց, որոնց հնարավոր է օգտագործվել որպես մահապարտ՝ ավելի արդյունավետ նպատակներով: Դա հետապնդում էր Հայաստանում հասարակության պառակտման և սադրանքի իրագործման նպատակը.: Եվ կազակների մասնավոր հասարակական կազմակերպությունը: Այժմ նրանք գրանցված են Հայաստանում, բայց նրանց հանցավոր անցյալը ստիպում է մտածել, թե ինչպես են դրանք օգտագործվելու հատուկ ծառայությունների կողմից: Դիտարկենք լրտեսության դեպք` հիմնվելով նախկին ԽՍՀՄ երկրներից մեկի տարածաշրջանային հայ համայնքից ստացված տեղեկատվության վրա: Անվտանգության ընկերության մի հայ սեփականատեր իր ծառայություններն է առաջարկել տեղական սինագոգին: Բոլոր փաստաթղթերը պատճենահանվել էին և փոխանցվել Ռաբբինին, և ինչպես գիտենք, ռաբբին Իսրայելի Մոսադ հետախուզության տեղական ներկայացուցիչն է: Հետագայում անվտանգության ծառայությունը հրավեր ստացավ Իսրայելի Պաշտպանության նախարարության խորհրդաժողովին մասնակցելու համար: Ինչպես պարզվեց, տեղական հայ համայնքի նախագահի կինը հրեական համայնքում հաշվապահ էր, իսկ հայ համայնքի բյուջեն ձևավորվել էր այն միջոցներից, որոնք հրեական մշակութային կենտրոնը տարածում էր այլ համայնքներին: Ինչպես նաև մենք պարզեցինք, որ այս կոնտակտի շնորհիվ հրեական համայնքին հաջողվեց կազմակերպել տեղի ղեկավարի այցը Երևան: Սակայն հայտնի չէ, թե ինչ նպատակով…
Դա Հայաստանում ժամանակակից լրտեսության մասին փոքր դրվագ էր: Սակայն հայտնի չէ, թե քանի մարդ է ներգրավված այս ցանցում….
Արսեն Գևորգյան