ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Սավառնում են, ճախրում են մեր մտքերը,
Հիր հուշերի հորիզոնն են փետրատում․
Վաղուց հետե ոգորում մեր տենչերը,
Մեր հայացքը լույսերով են ողողվում․․․
Նվիրվածը ընտրություն չի կատարում,
Մենք ուխտյալն ենք սուրբ ազգի ու հայրենյաց,
Ազգի համար ու հայրենի օրրանում
Մեր սերունդը թող ամրանա անձնուրաց։
Նախնիների աճյունների դղիրդը
Բյուր դարերի խորունկներից է հորդում,
Դարձել է մեր սիրտ ու հոգու լի խինդը,
Անցյալներից մինչ օրերը գալիքում։
Սխրագործության առաքյալ եվ ուխտյալ,
Ընդդեմ մեզ հուր ու սուր բերած խուժերի,
Մեր վահանը դեմ ենք անում խռովյալ
Թուրք ու վարձկան մարդասպան իժերի։
Մեր արդար ու օրինավոր հատուցման
Նետի զարկով կխոցենք նենգ ոսոխին,
Որ ժահում է իր պիղծ արյամբ անարժան,
Մենք քարատակ կանենք նրանց ծին ու դին։