ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 5-ին Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնիմարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջևտեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ կիրառվել էհրազեն, կտրող–ծակող գործիք, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներովբժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ, որից 2-ը՝ հրազենային վնասվածքներով, մեկը՝ դանակահարված: