ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: