Նարինե Ավագյան
Հայաստանիս
Արևն այսօր
կորած հիշողության պես
հուսահատ է…
ցուրտն այնպես
ծովացած է հորդում,
քամին պոռթկում է
բյուր արցունքներով…
դու չես հավատա,
սակայն այս տարի
ամառը չեկավ,
բայց փոխարենը
ես ապրեցի
երկու ձմեռ…
բախտի ձեռքերը
կիսում են ինձ հետ
մի մանուկ կարոտ…
ու ցուրտ է…