Երկօրեայ պայքարէ ետք յայտնի դարձան Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ախոյեանները:
Հայաստանի ախոյեանութեան այս տարի մասնակցեցան 70 ըմբիշներ:
Ըստ ծանրութեան կարգերուն, Հայաստանի ախոյեաններ դարձան՝ Մանուէլ Խնձրցեանը(57 քկմ.), Նորայր Յարութիւնեանը (61 քկմ.), Գէորգ Թադրոսեանը (65 քկմ.),Արման Անդրիասեանը ( 70 քկմ.), Հրայր Ալիխանեանը ( 74 քկմ.), Արման Աւագեանը (79 քկմ), Մհեր Մարկոսեանը (86 քկմ.), Յովհաննէս Մխիթարեանը (92 քկմ.):
27-29 դեկտեմբերին տեղի պիտի ունենայ Հայաստանի յունահռոմէական ոճի ըմբշամարտի ախոյեանութիւնը: