«Վազգեն Սարգսյանը նրան անվանում էր Պաշա Գրաչյան, և դա նրան դուր էր գալիս», – հիշում է Աշոտ Աղաբաբյանը: Բանակի գեներալ, օդային զորքերի սպա Պավել Գրաչովը հեղինակավոր և հարգված մարդ էր: 1988թ-ին՝ հատուկ հանձնարարություն կատարելուց հետո ստացավ Խորհրդային Միության հերոսի կոչումը: Մանրամասն պլանավորված գործողության շնորհիվ նրա բաժանմունքի բոլոր զինվորները կենդանի մնացին, իսկ աֆղանական մոջահեդնները՝ ջախջախվեցին: Նա առաջին անգամ Հայաստան այցելեց 90-ականների սկզբին: Այդ ժամանակ նա Հայաստանի պաշտպանության նախարարն էր:
Այցից հետո Գրաչովի և Սարգսյանի միջև սկսվեց բարեկամություն, որը նման էր եղբայրության: Պավել Գրաչովը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի զինված ուժերի կառուցման գործում: Հայաստանին զենք չտրամադրելու մասին Ելցինի հրամաններին հակառակ, նա կատարել է ծանր ռազմական տեխնիկայի առաքում: Իսկ Հայկական ռազմաօդային ուժերին որպես նվեր տրամադրված ՍՈՒ օդանավ-կործանիչը, ինչպես հիշում էր Վազգեն Սարգսյանը, պատերազմի ընթացքում շատ օգտակար էր: Գրաչովը կապեր հաստատեց Սպարապետ Սարգսյանի ընտանիքի հետ, արձակուրդին եկավ Հայաստան: Նա հարգում էր հայ ժողովրդին իր պարզության և բարոյական բարձր հատկանիշների համար: 2012թ-ին նրա մահից քիչ առաջ նա այցելեց Հայաստան՝ ընկերների հետ հանդիպելու համար: Գենեռալ Գրաչովը Երևանի պատվավոր քաղաքացին էր, բայց Ռուսաստանում՝ իր հայրենի երկրում, նա շատ վատ հեղինակություն ուներ: 1991թ-ին Բորիս Ելցինին աջակցող մարդ, որը տապալեց Չեչենական ռազմական գործողությունը, այն նախարարը, որը թույլ տվեց Գերմանիայում ռուսական բանակի գույքի թալանը (1991-1994թթ.): Իր մահից կարճ ժամանակ առաջ նա խոստովանեց. «Ես սպա եմ, ես ընտրություն չունեի: Այո, ես մեղավոր եմ Չեչնիայում հազարավոր ռուս երեխաների մահվան մեջ, բայց չկարողացա պատերազմել Չեչնիայի Հանրապետությունում իմ քաղաքացիների դեմ»: 1996 թ-ին հրաժարականից հետո Պավել Գրաչովի անունը մոռացվեց: Մինչև մահը նա ինքն իրեն նույն հարցն էր տալիս. «Ինչու՞ իմ փորձը, իմ բնավորությունը, իմ գիտելիքները ժամանակակից Ռուսաստանում պահանջարկ չունեցան»:
Arsen Gevorgyan.