ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- 20 Յունիսի արտակարգ խորհրդարանական ընտրութիւններուն Հայաստանի քաղաքացիները կրնան քուէարկել միայն ֆիզիքապէս ներկայ ըլլալով Հայաստանի մէջ:
«Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով չի նախատեսւում արտերկրում ընտրական տեղամասեր բացել եւ քուէարկութիւն իրականացնել:
«Ընտրութիւնների անցկացումը կարգաւորւում է «Հայաստանի Ընտրական օրէնսգիրք» Հայաստանի Սահմանադրական օրէնքով` ընդունուած 2016 թուականի Մայիսի 25ին: Այն ներառում է նաեւ վերջին լրացումները: Սոյն օրէնքի 56րդ յօդուածի 1ին մասով սահմանւում է, որ՝ «քուէարկութիւնն անցկացւում է միայն Հայաստանի Հանրապետութեան տարածքում կազմաւորուած տեղամասային կենտրոններում»: