ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ժամանակով ժամը 10։25-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 41.30 և արևելյան երկայնության 44.20 կոորդինատներում, Տաշիրից 21կմ հյուսիս-արևմուտք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։