ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ հրապարակելով վերադարձ 15 հայ գերիների անունները.
- Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
- Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
- Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
- Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
- Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
- Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
- Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
- Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
- Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
- Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
- Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
- Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
- Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
- Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
- Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական դերակատարման համար։