Սփյուռք-Հայաստան դիլլեման որևէ աղերս չունի ոչ ՀՀ նախագահի դեկլարատիվ հայտարարությունների, ոչ արհեստածին կարգախոսների (արի տուն և այլն), ոչ էլ առավել ևս հպանցիկ գիտաժողովների հետ: Խնդիրը ավելի շատ ներքին բարոյականության դաշտում է. մեծ կամ միջին տրամաչափի փանջունիների այլևս կանոնակարգված թալանի մեջ է
-Ին՞չ եղավ Լինսի հիմնադրամի հետ, որտե՞ղ է Գլենդել հիլզը
-Ինչ՞ու իր գործունեությունը դադարեցրեց մեծ շանսոնի` Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» ը
-Ինչպե՞ս եղավ, որ երկրաշարժի հետևանքով հաշմանդամ երեխաների անունից ովքեր արդեն, 2010-2011թթ 22-23 տարեկան էին նրանց օգնելու անվան տակ ստացվեծին և մսխվեցին «Գյուլբենկյան ֆոնդի» գումարները
Ստեղծվեցին հարյուրհազարավոր հիմնադրամներ, ՀԿ-ներ, հայտնվեցին անհատներ` ովքեր աղետյալներին օգնելու անվան տակ փոշիացրին սփյուռքից եկած դրամական հոսքերը:
Եթե անկեղծ լինենք պիտի խոստովանենք, որ այս ամենը մեր ազգային ամոթն է: Շատերն էլ հաջողությամբ մտան սփյուռքահայ գործարարների գրպանը…
Ահավասիկ այդպիսի մի տխրահռչակ պատմություն.
Մանուգը` ում մտերիմները գիտեն Մանո անունով ծնունդով Կիպրոսից է, Մեծ Բրիտանիայի թագավորության քաղաքացի: Սպիտակի աղետից անմիջապես հետո Մանոն եկավ Հայաստան և մնաց: Հսկայածավալ բարեգործությունների մասին Մանոն չի սիրում պատմել… 2011թվականին, երբ ՀՀ նախագահը նրան շնորհեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, թերևս այդ ժամանակվանից էլ սկսվեց Արթուր և Վարդան Մինասյանների «բարեկամությունը» Մանոի հետ: «Արմենիա հոսփիթալիթի հոլդինգ» , «Յունիթել» և նմանատիպ ՍՊԸ-ների հնչեղ անուններով սկիզբ առավ շուրջ 830հազար ԱՄՆ դոլար գրպանելու Մինասյանների շոուն: Վստահությունը հասավ այնտեղ, որ Մանոն հավատալով նրանց «գործարար անկեղծությանը» և «խոսքին» «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գրավադրեց Բաղրամյան 1 փակուղի շենք 2 բնակարան 22 իրեն պատկանող բնակարանը` ակնկալելով ապագա բիզնեսի զարգացում:
Ինչպես բնորոշ է նմանատիպ պատմություններին, վերոհիշալ բանկը` որը Վարդան Մինասյանին տվել էր շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար վարկ, նրան սնանկ ճանաչեց, աճուրդի դնելով շուրջ 10 միավոր բնակարան, որոնց թվում նաև Մանոյի բնակարանը: Վարդանի հայրը` Արթուր Մինասյանը մահվան մահճում որոշեց գումարը վերադարձնելու վերաբերյալ Մանոյին տված բոլոր պարտավորությունները վերցնել իր վրա:
Վարդան Մինասյանը ըստ հավաստի տվյալների հովանավորվում է Բաղրամյան 26-ից, այս պահին զբաղված է նոր ՍՊ-ներ կազմավորելով, թերևս նոր զոհերի համար…
Մանոն շարունակում է ապրել և գործել Հայաստանում: Իր մեղմ ու բարի ժպիտով հավաստելով, որ իր սիրուց առ հայրենիք մազ անգամ չի պակասել.-ԱՍ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՒՐԻՇ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԻՆՔ, – ասում է Մանուգ Շեքերդեմյանը:
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի