ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ժառանգությունը Ամերիկայում. Ժառանգության 400 տարիները» գիրքը անդրադարձ է կատարում Միացյալ Նահանգների հայ համայնքին, ներկայացնում Եղեռնից հետո թեկուզ այլ երկրում նոր կյանք սկսելու հայերի ուժն ու ԱՄՆ մարդասիրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 7-ին կայացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում լույս տեսած Հայկ Դեմոյանի «Հայկական ժառանգությունը Ամերիկայում. Ժառանգության 400 տարիները» գրքի շնորհանդեսը:
« Այս տարի լրանում է 400-ամյակը, երբ 1618-ին Մարտին անունով հայորդին ժամանեց Վիրջինիա: Սա առիթ հանդիսացավ ինձ համար, որ անդրադարձ կատարեմ Միացյալ Նահագների հայ համայնքին, դրա պատմությանը: Մարդիկ տարբեր հանգամանքներից ելնելով տեղափոխվում և հաստատվում մեկ այլ երկրում, սկսում նոր կյանք ու պատմություն: Այսպիսով ցույց ենք տալիս, թե հայությունը որքան կենսունակ է, որ Մեծ Եղեռնից կարողացավ դիմանալ մարտահրավերներին և սկսեց նոր կյանք: Այս գիրքը հայերի վերապրելու և շատ մարդասիրության մասին է»,-ասաց Հայկ Դեմոյանն ու աջակցության համար շնորհակալություն հայտնեց «Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանին՝ գիրքը ստեղծելու առաջարկի և աջակցության համար:
Գրքում հատկացված է նաև առանձին պատմություն՝ նվիրված Ավրորա Մարդիգանյանին, ով էլ հենց ոգեշնչել է ստեղծել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Նուբար Աֆեյանի խոսքով՝ գիրքը հրատարակել ենք «Ավրորա»-նախաձեռնության շրջանակում ենք մեկնարկել, որպեսզի ցույց տանք, որ ԱՄՆ-ն դեռ 100 տարի առաջ օգնության ձեռք է մեկնել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: «Նման գիրք հրատարակելը շատ լավ զգացողություն է հաղորդում՝ մանավանդ մի ժամանակ, երբ Ամերիկան հարցականի տակ է դրել փախստականների նկատմամբ իր վերաբերմունքը»,-նշեց Աֆեյանը:
http://armenpress.am/arm/news/936617/