http://www.yerkir.am
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Լիբանան կատարած իր այցելության ընթացքում «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Շահան Գանտահարյանին է հանձնել «Ազդակ»-ի տնօրինությանն ու աշխատակազմին ուղղված «Շնորհակալագիր»՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ տարիներ շարունակ պատմագիտական եւ քաղաքագիտության ոլորտում «Ազդակ»-ի իրականացրած գիտաքարոզչական արդյունավետ աշխատանքի համար։