ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմիդա Ոսկանյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Իվան Բաղմանյանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից: