1.- Սփիւռքագիտական հետազօտութիւնների կազմակերպում
Ծրագրի նպատակն է սփիւռքեան համայնքների ուսումնասիրութիւնը, հիմնախնդիրների վերհանումը եւ հրատարակութիւնները, որի շրջանակներում կը կատարուեն Սփիւռքի հայ համայնքների եւ հիմնախնդիրների վերաբերեալ ուսումնասիրութիւններ, պատուէրների ձեւակերպում եւ թեմատիկ ուսումնասիրութիւնների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերի պատրաստում:
2.- Համահայկական համաժողովների կազմակերպում
Ծրագիրն իրականացւում է Սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի համախմբման եւ արդիւնաւէտ կիրառման նպատակով, այն հնարաւորութիւն է ընձեռում գնահատել, ձեւաւորել ընդհանուր մօտեցումներ, առաջադրուած խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ եւ մեթոդներ: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Հայկական Սփիւռքի համար նշանակութիւն ունեցող հիմնախնդիրների լուծմանը Սփիւռքի համակարգուած մասնակցութեան ապահովումը, հայ կանանց ներուժի համախմբում, Հայաստան-Սփիւռք գործակցութեան ընդլայնում, Սփիւռքում հայ ինքնութեան պահպանում եւ զարգացումը, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջոցառումների համակարգում, համահայկական կառոյցների միջեւ համագործակցութեան խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը: Այս նպատակով կազմակերպուելու եւ իրականացուելու են հետեւեալ համաժողովները՝
– «Հայաստան-Սփիւռք» 5րդ համաժողով՝ Սփիւռքի կառոյցների մինչեւ 600 ներկայացուցիչների մասնակցութեամբ եռօրեայ համաժողովի անցկացում Սեպտեմբերի 19-20ը Երեւանում, արդի ժամանակաշրջանի Հայրենիք-Սփիւռք գործակցութեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների եւ անելիքների ճշգրտում,
– Հայ կանանց համահայկական համաժողով՝ Սփիւռքի մինչեւ 200 հայազգի կին գործիչների մասնակցութեամբ եռօրեայ համաժողովի կազմակերպում Հոկտեմբերի 9-12ը Հայաստանում,
– Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին ընդառաջ տարածաշրջանային յանձնաժողովների մինչեւ 50 ներկայացուցիչների եռօրեայ հաւաք-հանդիպում Մայիսի 25ին Հայաստանում:
3.- Մշակութային միջոցառումների իրականացում
Ծրագրի նպատակն է՝
Սփիւռքահայ երախտաւորների ազգանպաստ գործունէութեան հանրահռչակումը,
Սփիւռքի հայկական մասնագիտական ներուժի համախմբումը եւ ներգրաւումը Հայաստանի զարգացման գործընթացին,
Հայ ազգային հիմնախնդիրների վերհանումը եւ դրանց լուծման մեխանիզմների մշակումը,
Սփիւռքում հայապահպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսումը,
Սփիւռքում հայապահպանութեան խնդիրների լուծմանն աջակցութիւնը,
Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնութեան շուրջ համախմբմանը, հայապահպանութեանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցութիւնը,
Հայ համայնքների ճանաչողութեան մակարդակի բարձրացումը, համայնքային խնդիրների վերհանումը,
Հայաստանի ներքին կեանքին Սփիւռքի ներուժի ներգրաւում եւ սփիւռքահայերի աջակցութեամբ միջազգային կառոյցների հետ ներպետական կառոյցների աշխատանքի բարելաւումը,
Ազգային նշանակութեան խն-դիրների լուծման շուրջ Սփիւռքի ներուժի համախմբումը,
Հայ ինքնութեան շուրջ համայնքների միաւորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման կառոյցների ստեղծմանը նպաստումը:
Ծրագրի շրջանակներում կ՛իրականացուեն հետեւեալ միջոցառումները.
* «Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ: 2014 թուականին «Մեր մեծերը» ծրագրում ներառուած են Գալուստ Գիւլբենկեանը, Յովհաննէս Թումանեանը, Կոմիտասը, Սիամանթօն եւ Արշիլ Գորկին:
* Համահայկական մրցանակաբաշխութիւն:
* Աշխատանք Սփիւռքի համայնքների հետ (գործուղումների ծրագիր):
* Կրթամշակութային աջակցութիւն հայ համայնքներին (տարածաշրջանային):
* Աջակցութիւն Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքներին:
* Սփիւռքի հայ համայնքների ղեկավարների տարածաշրջանային հաւաքներ (Հայաստանում կամ Սփիւռքում):
* Հայկական Սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման եւ համախմբման ծրագիր:
* Սփիւռքեան կառոյցների եւ նշանաւոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում:
4.- Սփիւռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում
Հայաստանում սփիւռքահայերի (իրաքահայեր, սիրիահայեր) ինտեգրման ծրագրերի շրջանակներում կ՛իրականացուեն հետեւեալ միջոցառումները՝
* Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ինտեգրումը դիւրացնող իրաւական ակտերի նախագծերի մշակում եւ ներկայացում ՀՀ կառավարութիւն,
* Սփիւռքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող ծրագրերի մշակում եւ իրականացում, սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունէութեան ապահովմանն աջակցութեան ցուցաբերում,
* Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ծրագրային նախաձեռնութիւնների խրախուսում, աջակցութիւն Հայաստանում գործող սփիւռքահայերի հասարակական միաւորումներին:
5. Սփիւռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչութեան ծրագիր
«Արի տուն» ծրագիրն իրականացւում է երկշաբաթեայ փուլերով, որի ընթացքում սփիւռքահայ երիտասարդները՝ բնակուելով հիւրընկալ ընտանիքներում հնարաւորութիւն են ունենում ճանաչել հայ ընտանիքի աւանդոյթները, շփուել հայ երիտասարդութեան հետ, ծանօթանալ իրենց հասակակիցների հետաքրքրութիւններին, ստեղծել կապեր, շրջագայել եւ ծանօթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնութեան գեղատեսիլ անկիւններին, ունենալ բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտութեան դասեր առնել Հայրենիքում, սովորել ազգային պարեր եւ երգեր, ինչպէս նաեւ հասակակիցների հետ արդիւնաւէտ ժամանակ անցկացնել «Արի տուն» ամառային ճամբարում: Ծրագիրն իրականացւում է 8 փուլով՝ Յունիսից մինչեւ Օգոստոս:
6.- «Սփիւռք» ամառային դպրոցի կազմակերպում
Սփիւռքի հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու զօրացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզուի իմացութեան մակարդակի բարձրացմանը, Սփիւռքի ԶԼՄների գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցութեան նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի բազայի վրայ 2014թ. կազմակերպում է «Սփիւռք» ամառային դպրոց: «Սփիւռք» դպրոցում գործելու են դասընթացներ վեց ուղղութիւններով.
«Սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում». 14 Յուլիս2 Օգոստոս
«Սփիւռքի լրագրողների դասընթաց». 21 Յուլիս2 Օգոստոս
«Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց». 21 Յուլիս2 Օգոստոս
«Հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացներ». 7 Յուլիս2 Օգոստոս
«Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ». 21 Յուլիս 2 Օգոստոս
«Սփիւռքի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների եւ աշխատակիցների վերապատրաստում». 21 Յուլիս2 Օգոստոս:
7.- «Իմ Հայաստան» համահայկական փառատօն
Փառատօնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, Սփիւռքում հայ մշակոյթի, մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը: «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի բացումը կը կայանայ Յուլիսի 1ին եւ նրա շրջանակներում նախատեսւում են հետեւեալ միջոցառումները.
«Լրագրողների համահայկական 7րդ համաժողով»
«Պարարուեստի օրեր». 1-10 Յուլիս
«Երգչախմբային արուեստի օրեր». 1-5 Օգոստոս
«Անհատ կատարողների ելոյթներ»
«Հայկական նուագարանների փառատօն». 20-25 Սեպտեմբեր
8.- Հայաստան-Սփիւռք գործակցութեան թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում եւ հեռարձակում, ձեռքբերում եւ բազմացում
Ծրագրի նպատակը հայ ժողովրդի ազգային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի համար կենսական նշանակութիւն ունեցող հայապահպանութեան հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով աշխարհի բոլոր հայ համայնքներին հասանելի դարձնել հայկական մշակոյթը, արուեստը, պատմութիւնը, ազգային արժէքներն ու ֆիլմերը:
9.- Տեղեկատուական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայութիւններ
Ծրագրի նպատակն է՝
Հայ հոգեւոր մշակութային արժէքների հանրահռչակումը, մատչելիութեան ապահովումը,
Հայ ժողովրդի պատմութեան, մշակութային ժառանգութեան եւ նուաճումների ներկայացումը,
Հայ ազգային ինքնութեան արժէքների արմատաւորումը,
Սփիւռք-Սփիւռք, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդումը,
Հայաստանի Հանրապետութիւնը՝ որպէս Հայոց պետականութեան խորհրդանիշ եւ համայն հայութեան Հայրենիք ընկալելու գիտակցութեան արմատաւորումը,
Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդումը,
Մասնագիտական քննարկումների կազմակերպումը, լեզուական մերձեցումը, թարգմանչական աջակցութիւնը:
Ծրագրի շրջանակներում իրականացւում են՝
* ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում,
* Հայոց լեզուի թարգմանչական ծրագրի զարգացում, փոխարկիչի նոր բառով համալրում,
* Էլեկտրոնային գրադարանի համալրում, գործունէութեան վերահսկողութիւն,
* Վիրտուալ թանգարանի համալրում, գործունէութեան վերահսկողութիւն,
* Էլեկտրոնային շտեմարանի համալրում:
10.- Գրականութեան եւ խորհրդանշանների առաքում Սփիւռքի համայնքներին
Ծրագրի շրջանակներում կազմակերպւում է Սփիւռքին տրամադրուող ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան յայտերի ստացումը եւ դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսուած ծաւալներով ապահովում է անհրաժեշտ ուսումնական գրականութեան առաքումն ըստ հասցէների: Յայտերը ստացւում են Սփիւռքի կրթօջախներից՝ սահմանուած ձեւաչափով, ինչպէս նաեւ համայնքների ղեկավարներից եւ ՀՀ դեսպանատներից:
11.- «Հայկական Սփիւռք-2013» տարեգրքի հրատարակում
«Հայկական Սփիւռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփիւռքում տեղի ունեցած առաւել յիշարժան ձեռնարկները, Հայաստանում եւ Սփիւռքում համահայկական կազմակերպութիւնների, հոգեւոր կառոյցների, հայ համայնքների կրթամշակութային հաստատութիւնների, ՀՀ պետական մարմինների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած յիշարժան ծրագրերն ու միջոցառումները: