ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 10-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին՝ իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը:
Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր աջակցության պատրաստակամությունը:
Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ: