ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Հովը խաղով էր տարված,
Ու լուսաբաց էր:
Կաթսան լի էր շիլայով՝
Բերանը բաց էր:
Օրը հոնքերն էր կիտել,
Քիչ ամպամած էր:
Անձրևն իր երգն էր երգել,
Գետինը թաց էր:
Դեղնասրտիկ երիցուկ՝
Աչքը ցողած էր,
Արնակարմիր հրանուկ՝
Թիթեռացած էր:
Մի անմոռաց լուսաբաց
Աչք-ունքը թաց էր…
Թևեր՝ ճերմակ, լայնաբաց՝
Ճախրը սպասված էր…